15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայրենիքի սահմանները գծվում են Աստծո, իսկ պետության սահմանները՝ մարդու կողմից․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայրենիքի սահմանները գծվում են Աստծո, իսկ պետության սահմանները՝ մարդու կողմից։
Առաջինի սահմաններն անփոփոխ են,երկրորդինը՝ փոփոխական։
Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի։
Որեւէ մեկը չի կարող ինձ՝ հայ եւ հույն ազգերի զավակիս,  ստիպելու  հրաժարվել  Կոստանդնուպոլիսն ու Պոնտոսը ,Վանն ու Շուշին համարելու իմ հայրենիքը։
Հայրենիքից հրաժարվողը մի օր կարող է հրաժարվել նաեւ պետությունից։
Պետություն չկորցնելու առաջնային պայմանը հայրենիք չուրանալն է։
Հ.Գ.Միայն ներկայով կլանված հասարակությունները դատապարտված են կործանման։
Գարեգին Նժդեհ»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ