21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Փաշինյանը Հայաստանը տանում է պաղեստինացման․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանը Հայաստանը տանում է պաղեստինացման՝ բաժանելով  իրարից կտրված զոնաների։
Մի քանի օր շարունակ ,համառորեն կռուտիտներ իրականացնելով,Փաշինյանը խոսում է հնարավոր խաղաղությունից։
Փաշինյանն ու խաղաղությունը միմյանց հետ այնքան կապ ունեն,որքան երիտթուրքերն ու հումանիզմը։
Ի՞նչ է տեղի ունենում իրականում։
Փաշինյանը հրավիրում է ասուլիս ու ասում,որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից չի պատրաստվում հետ կանչել իր ստորագրությունը։
Այսինքն,սա նշանակում է,որ ուժի մեջ է  մնում պատերազմի ավարտից հետո միակ զինադադարի փաստաթուղթն իր 9-րդ կետով հանդերձ,ըստ որի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային ուղիների  վերահսկողությունն  իրականացնելու են ՌԴ անվտանգային սահմանապահ կառուցները։
Դրանից հետո Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հայտարարում են Սյունիքով անցնող ճանապարհների վերահսկողությունը միջազգային պահնորդական կազմակերպության հանձնելու գաղափարի մասին։
Ակնհայտ է,որ այս կազմակերպությունները չեն կարող ունենալ ոչ ռուսական եւ ոչ էլ իրանական ծագում։
Սրանք Արեւմուտքի /չեմ բացառում Թուրքիան/ առաջարկներն են,որպեսզի չեզոքացնեն ռուսական ազդեցությունը։
Ի՞նչ է ստացվում։
Մի կողմից Նիկոլը փաստում  է 9-րդ կետի «խաղի մեջ» մնալու եւ ռուսական վերահսկողությամբ ճանապարհների գործարկման մասին,իսկ մյուս կողմից՝ ճանապարհները փաստացի Արեւմուտքի
խաղի կանոններով գործարկելուն։
«Ինքնիշխան» ղեկավարը խոստում է,որ շռայլում է։
Պարզ է դառնում,որ թե ՌԴ-ին եւ թե Արեւմուտքին Փաշինյանը խոստումներ է տվել ,եւ օրվա եղանակից կապված մի օր ռուսներին է «կռուտիտ» անում,մեկ այլ օր՝ Արեւմուտքին։
Այսպիսով նա Սյունիք է բերում Արեւմուտք-ՌԴ ուղիղ հակամարտությունը։
Բայց սա դեռ ամենը չէ։
Այս պայքարում դիտորդ չեն լինելու Իրանն ու Թուրքիան։
Փաստացի Փաշինյանը Հայաստանի հարավում «եփում» է ոչ թե խաղաղություն,այլ՝ ռազմական բախում։
Դրա արդյունքում մեծ է վտանգը,որ Հայաստանում տեղի կունենա «պաղեստինացում»,այսինքն ՝երկիրը կարող է բաժանվել իրարից կտրված «զոնաների»։
Հնարավոր մարդկային կորուստների մասին էլ կլռեմ…
Սա է ձեր նիկոլիզմի խոստացած «խաղաղության» հեռանկարը։
Դասականը կասեր՝ սթափվեք գժուկներ…» :
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ