«Ջուլֆալակյանը հրաժարվում է մասնակցել քպ կոչվող դավաճանական իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներին»
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշԱրսեն Ջուլֆալակյանը գրում է. «Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի Փառքի Սրահ (United World Wrestling Hall of Fame):
Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից:
Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը (Wrestling house):
հ.գ. 2020թ նոյեմբերի 10-ից սկսած՝ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարվում է մասնակցել քպ կոչվող դավաճանական իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներին, պարգևատրումներին, կամ ցանկացած այլ նախաձեռնության: Չի պատկերացնում որևէ առընչություն Արցախը կործանած և Հայաստանին այսքան անդառնալի վնաս պատճառած անձանց հետ՝ ներառյալ ձեռքսեղմումը»: