26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օրբանը «գաղտնի» նամակ է ուղարկել ԵՄ ղեկավարությանը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբից այսպես կոչված «խաղաղարար առաքելություն» է իրականացնում Կիևում, Մոսկվայում և Պեկինում, ոչ հրապարակային նամակ է գրել ԵՄ ղեկավարությանը՝ ներկայացնելով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումների մանրամասները և ներկայացնելով Կրեմլի դիրքորոշումը Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ։

Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը՝ նշելով, որ խմբագիրները փաստաթուղթը ստացել են եվրոպացի մի պաշտոնյայից, որը ցանկացել է անհայտ մնալ։

Նամակը թվագրված է հուլիսի 5-ով և ուղարկվել է Ադրբեջանից, որտեղ Հունգարիայի վարչապետն այցելել էր Մոսկվայից հետո։ Փաստաթուղթն ուղղված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ անդամ երկրների ղեկավարներին։

Ըստ նամակի՝ Կրեմլը վստահ է, որ «ժամանակը ոչ թե Ուկրաինայի, այլ ռուսական ուժերի կողմն է»։ Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Պուտինն Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գնահատում է ամսական 40-50 հազար մարդ։ Սակայն, միևնույն ժամանակ, նա չի նշել ռուսական կորուստների թիվը։

«ՌԴ նախագահը զարմացած էր, որ Ուկրաինայի նախագահը մերժել է ժամանակավոր զինադադարի գաղափարը»,- գրել է Օրբանը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան, նրա խոսքով, պատրաստ է «դիտարկել հրադադարի ցանկացած առաջարկ, որը չի ծառայի որպես ուկրաինական ուժերի գաղտնի վերաբաշխում և վերախմբավորում»։

Օրբանի խոսքով՝ ինքը Պուտինի հետ քննարկել է, այսպես կոչված «չին-բրազիլական խաղաղության պլանը» (Չինաստանի և Բրազիլիայի միջև ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման ընդհանուր համաձայնագրերը)։ Ըստ Հունգարիայի վարչապետի՝ «ռուսական կողմի քննարկում է այս ծրագիրը»։

Հունգարիայի վարչապետը կարծում է, որ Եվրոպան պետք է հանդես գա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում խաղաղարար գործընթացներ սկսելու նախաձեռնությամբ։

«Եթե մենք չկարողանանք զսպել կամ կասեցնել այս գործընթացը (Ուկրաինայի պատերազմը.-Խմբ.), ապա առաջիկա երկու ամիսների ընթացքում մենք ականատես կլինենք ավելի դրամատիկ կորուստների և ռազմական իրադարձությունների առաջնագծում, քան երբևէ», – ասվում է Օրբանի նամակում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ