22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Թռչկանի ջրվեժը` աղբանոց /վիդեո/

‘Թռչկանի ջրվեժ’ խումբը հայտարարություն է տարել ր տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչ վիճակում է գտնվում ջրվեժը:

‘Հայաստանի գեղատեսիլ վայրերի և պատմամշակութային հուշարձանների շրջակայքում աղբակույտերի առկայությունը կարծես թե դարձել է սովորական երևույթ: Շատերը երևի համակերպվել են այն մտքի հետ, որ այդ արատավոր երևույթը հնարավոր չէ վերացնել, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ:

Այս տեսանյութում տեսնում ենք, թե ինչ ահավոր վիճակում է Թռչկան ջրվեժ բնության հուշարձանի տարածքը, այն էլ այն դեպքում, որ վերջին մեկ տարվա ընթացքում բնապահպանների և արշավականների ուժերով 4-5 անգամ կատարվել է տարածքի մաքրում աղբակույտերից:

Ժամանակն է, որ համապատասխան պետական մարմինները հասկանան նաև իրենց պարտականություններն ու պատասխանատվությունն այս բնագավառում և անհապաղ միջոցառումներ ձեռնարկեն բնություննը աղբանոցներից մաքրելու և զերծ պահելու ուղղությամբ’,-ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութը` Եղիա Ներսեսյանի:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ