26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զինծառայողի՝ հակառակորդի կողմն անցնելու մասին ադրբեջանական տեսանյութը բեմադրություն է. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակն է և հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքը: Նախ նշենք, որ հակառակորդի կողմն անցնելու պահը լրիվությամբ բեմադրված է և չի համապատասխանումիրականությանը:

 Դրանովհակառակորդը փորձել է ցույց տալոր իր անձնակազմը տվյալպահին եղել է տեղում և տիրապետել իրավիճակին, սակայն ինչպես կանոն իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղել:  

Ակնհայտ է, որ տեսանյութի  օգնությամբ հակառակորդը   անհաջող փորձ է կատարել  բարձրացնելու իրենց դիրքապահների դերըՄեկ հանգամանք ևս. այդ պահին   նկարահանումն առաջնագծում անհնար կլիներ նաև այն պատճառովոր մեր դիրքապահներըանմիջապես կխոցեին նման փորձ կատարողին:

Ինչ վերաբերում է հարցաքննությանը. տեսանյութում ակնհայտ երևում է, որ զինծառայողը նախ՝ հակառակորդի կողմից ենթարկվել է բռնության, որի հետքերը ներկայացվում են իբր՝ վերջինիս կողմից մարտական դիրքը լքելու պատճառ և արտահայտում  պարզունակ ձևով հրամցված և պատրաստի մտքեր:

Ակնհայտ է նաև, որ տեսանյութում հայ զինծառայողի կողմից արտահայտված բոլոր մտքերն ու “տեղեկությունները” կեղծ են, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և դրանք արվել են պարտադրանքի տակ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ