28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Աննայի ու Նիկոլի հովանավորչությա՞մբ է Մհեր Տերտերյանը զենքի գումարները թալանել /Տեսանյութ/

Ապրիլի 13-ին hraparak.am-ը հրապարակել էր   «Ինչու հայկական դրոնները չարտադրվեցին» հոդված, որում անդրադարձել էին  «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանի դեմ հարուցված քրեական վարույթներին, ինչպես նաեւ նրա ղեկավարած «Պրայդ Սիստեմս» ընկերությանը, որը մարտական զենք արտադրելու պետպատվեր ու լիցենզիա էր ստացել։ Այդ հրապարակման հիմքում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից վերջերս տրված տեղեկանքն էր, ըստ որի՝ ընկերությունը չի արտադրել նշված զենքը։ Պարզվում է` այս հրապարակումն առաջացրել է Մհեր Տերտերյանի զայրույթը, եւ նա օրեր առաջ մի նամակ է ուղարկել կայքի խմբագրություն, թե պահանջում է անհապաղ հերքում տարածել: Դժվար է ըմբռնել, թե հոդվածի որ մտքերն «իրականությանը չեն համապատասխանում եւ արատավորում են իր բարի համբավն ու արժանապատվությունը»։

Թեմայի մասին խոսել է փաստաբան Հակոբ  Ճարոյանը, ով նաև հանդիսանում է Մհեր Տերտերյանի նախկին կնոջ փաստաբանը, ում ունեզրկել է Տերտերյանը։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ