Էս լրիվ «նոու հաու» է, ու իր սիրելի՝ «քյաբաբ առ քյաբաբ» կամ, եթե կուզեք՝ «կոպեկ առ կոպեկ» սկզբունքն է․ իրա դեպքում լրիվ ընկալելի ու մարսելի տարբերակ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանի երկար սպասված մոնոլոգը լսեցի, որը նախորդ տարվա սեպտեմբերից հետո առաջինն էր (մինչ այդ նա ամեն նիստում մի պաթետիկ տեքստ էր ասում՝ մարդկանց սրտին մխիթարություն տալու համար)։
Փաշինյանական մենախոսությունը բավական երկար էր․ մոտ 14 րոպե Ալիևի հետ հեռական զրուցում էր, թե ինքը պատրաստ է ամեն գնով շարունակել կզած մնալ՝ ինչքան էլ Բաքվից ռազմատենչ հայտարարություններ անի, սահմանին մարդ սպանի ու դիրքեր ոչնչացնի՝ ինքը «անհոգնել շարունակելու է հավատարիմ մնախ «խաղաղության խաչմերուկին»»։
Ի դեպ՝ էսօր առաջին անգամ խոսեց «մարզ առ մարզ սահմանազատում» անցկացնելու մասին, ինչը նորություն էր և դրա խոսույթում առաջին անգամ էր կիրառվում։
Նայեք՝ ինչ է ասում․ ասում ա՝ «մենք համաձայն ենք նույնիսկ սահմանագծում իրականցնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, և ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերատադրված սահմանագծի և անցնել հաջորդ հատվածին»։
Էս լրիվ «նոու հաու» է, ու իր սիրելի՝ «քյաբաբ առ քյաբաբ» կամ, եթե կուզեք՝ «կոպեկ առ կոպեկ» սկզբունքն է․ իրա դեպքում լրիվ ընկալելի ու մարսելի տարբերակ։
Անցնենք առաջ․ եկավ Վարդենիսի կադաստրի ու անձնագրային բաժինների փակելու թեման ու պարզվեց, որ իրականում Նիկոլին բավական անհանգստացել է էս դրվագը, այլապես նման բուռն չէր արձագանքի, թե՝ «ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի բաժինն ու անձնագրային բաժինն ա․ որ տենց ա՝ եկեք ամեն գյուղում մի 3 հատ բացենք, ու ասենք՝ էս ինչ երջանիկ երկիր ենք»։
Ու միանգամից սկսեց լացելով բողոքել, թե բա էս ինչ անշնորհակալ ժողովուրդ եք, տո՝ «միլիարդներ ենք ծախսում ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ ու ջրագծեր կառուցում, ասում են՝ ըհը՝ կադաստրի բաժինը փակվեց․ փակվեց, որովհետև ուզում ենք, որ ամեն ինչը կամպյուտրով անենք, մարդիկ օրերով հերթ չկանգնեն (խնդրում եմ, ուշադիր, սա բառացի եմ ցիտում, քանի որ երկրի վարչապետը ասում է՝ «ամեն ինչ կամպյուտրով», չի ասում՝ թվայնացված)։
Հետո նիստն էլ ավելի հետաքրքրացավ․ պարզվում է՝ Ֆրանսիայում նոր դեսպանատուն ենք սարքում՝ լրիվ նոփ-նոր (մի հատ էլ Լոնդոնում էինք բացել, եթե հիշում եք)։
Ասենք՝ մի քանի միլիարդ եք ծախսում, թույն շենք սարքում, որ ի՞նչ անեք՝ մեկ ա՝ դուք ոչ դիվանագիտություն ունեք, ոչ էլ կարում եք բանակցել, ձերն ամեն ինչ փչացնելն ու վարի տալն ա, թե չէ՝ նոր կապեր հաստատել, հուսալի գործընկեր ու դաշնակից ունենալը ձեր թեման չի։
Դեսպանատան տեղը՝ նորմալ դեսպան նշանակի՛, որ երկիրդ շահերին սպասարկի, թե չէ՝ անունը կա՝ ամանումը չկա։ Ասենք, ո՞ւմ ա պետք սիրուն, պուպուշ շենքը, որ մեջը մարդ ու խոսացող չկա․ ի դեպ՝ Մավզալոսի դամբարանն էլ ա սիրուն շենք, Լենինի դամբարանն ու Եգիպտական բուրգերն էլ քեզ փեշքեշ։
Ընդհանուր ասեմ, որ էս անգամ էլ սոփեստության ու պոպուլիզմի նոր ռեկորդ սահմանեց․ նիստը տևեց 100 րոպե, որից 74-ը խոսեց միայն ինքը․ դե հասկանում եմ, առջևում լիքը թեմաներ կա ջրելու, մարդկանց հոգեբանորեն ազդելու ու իրականությունից կտրելու դոզան պիտի մի քիչ ավելացվի, որ ամեն ինչի փաթեթավորումը ամբողջական լինի։
Վերջում անցավ ճանապարհների ասֆալտին, կիլոմետրաժներով թվարկեց, թե ինչ են սարքում ու սուբվենցիայով հատկացնում»։