23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը կարևորել է ՏԻՄ-երի զարգացումը

 Մարտի 9-ին մեկնարկել է համայնքների ղեկավարների համար կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվող դասընթացների՝ այս տարվա առաջին փուլը, որին մասնակցում են 30 համայնքապետեր՝ հանրապետության բոլոր շրջաններից: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով դասընթացների մասնակիցներին, կարևորել է վերապատրաստման այդ հնարավորությունը՝ համայնքապետերի որակավորման աստիճանի բարձրացման, գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Իր խոսքում վարչապետը նշել է, որ համայնքներն իրենց միասնականությամբ շատ խնդիրներ կարող են լուծել ինքնուրույն՝ առանց մեծ նյութական ծախսերի: Նա հավելել է, որ համայնքապետերը լավ հնարավորություն ունեն համայնքային նշանակության խնդիրները ներկայացնելու պետական կառավարման մարմինների պատասխանատուներին և ընդհանուր լուծումներ նախանշելու:

Հանդիպման ավարտին, բեղմնավոր աշխատանք մաղթելով մասնակիցներին, վարչապետը հորդորել է համայնքապետերին նախաձեռնող լինել իրենց հուզող հարցերը համապատասխան օղակներին ներկայացնելու հարցում:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ