23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոսկվան մտահոգված է ԼՂ շփման գծում լարված իրավիճակով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակով: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, գրում է АПА գործակալությունը:

Նա ասել է, որ վերջին շրջանում շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը անընդհատ խախտվում է:

«Դժբախտաբար, հրադադարի խախտման արդյունքում կորուստներ կան: Երեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը շփման գծում դիտարկում է իրականացրել: Այդ կապակցությամբ նա հատուկ զեկույց կպատրաստի», -Ասել է Լուկաշեւիչը:

Պաշտոնյան կողմերին կոչ է արել զերծ մնալ բոլոր քայլերից, որոնք կարող են բերել լարվածության ավելացման եւ հորդորել է կողմերին հավատարիմ մնալ կոնֆլիկտի  խաղաղ կարգավորմանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ