02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Բեզատչոտնիկների» բանակն ընդլայնվում է

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

««Երևան սիթի»-ն պատասխանատու չէ` բեզատչոտնիկ է:

Ուրեմն, մարդիկ «Երևան սիթի»-ից առևտուր են անում և դուրս գալիս: Ինչ-որ բան են մոռանում գնել և որոշ ժամանակ անց նախկինում գնած ապրանքներով տոպրակները ձեռքներին հետ են վերադառնում: «Երևան սիթի»-ի աշխատակիցները վերջիններիս արգելում են տոպրակներով խանութ մտնել և նրանց հորդորում են տոպրակները թողնել խանութի պահարաններում: Վերջիններս այդպես էլ վարվում են, սակայն առևտուր անելուց հետո և խանութից դուրս գալուց առաջ նրանք իրենց տոպրակներով ապրանքները պահարաններում չեն հայտնաբերում: Խանութի աշխատակիցներն ասում են, որ պահարանների հարևանությամբ առկա ցուցանակի վրա գրված է, որ «Երևան սիթի»-ն պատասխանատու չէ խանութի պահարաններում թողնված ապրանքների հնարավոր կորստի համար: Հարցին, թե այդ դեպքում ինչու են խանութի աշխատակիցները պահանջում ապրանքներով տոպրակները թողնել խանութի պահարաններում, «Երևան սիթի»-ի աշխատակիցները բազմաբովանդակ լռում են:
Ապրանքներով տոպրակներն այդպես էլ չեն գտնվում: Հայաստանյան բեզատչոտնիկների բանակն ընդլայնվում է»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ