02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել ու չի կարողանալու ապահովել անվտանգություն. Վարչապետ

Պետությունը պետություն է այնքանով, թե ինչքան մարդ է այնտեղ ապրում, ինչքան մարդ է այնտեղ ծնվում, ինչքան մարդ է այդ երկրի հետ կապում իր ու իր երեխաների ապագան, այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ առնվազն 2023 թվականի հունվար-օգոստոսին մենք ունենք վերջին 5 տարիների համար ծնելիության ամենաբարձր ցուցանիշը, ինչը շատ կարևոր ազդակ է», – նշեց նա:

Փաշինյանն ասաց, թե իրենց առանցքային նպատակն այն է, որ Հայաստանում մարդիկ ապրեն, լինեն ազատ, ունենան ստեղծագործելու ու երջանիկ լինելու հնարավորություն:

«Մենք իրար հետ պետք է կարողանանք ապահովել Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների արտաքին ու ներքին անվտանգությունը: Անվտանգություն ասելով, սովորաբար, ընկալվում է սպառազինություն, բանակ, բայց միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել ու չի կարողանալու ապահովել անվտանգություն, եթե պետության հիմքում անվտանգային գործունակ հայեցարկարգեր ու գաղափարախոսություն դրված չէ», – նշեց վարչապետը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ