«Փաստորեն, ոչ մի քննություն էլ չկար կատարելու, պետք էր պարզապես Արմենին պահել անազատության մեջ». Տիգրան Աթանեսյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/08/Armen-Ashotyan.jpg)
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Քննչական կոմիտեից ստացա պաշտոնական ծանուցում, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է և վաղը կարող ենք ծանոթանալ քրեական գործի նյութերին:
Այս առումով մի բան է հետաքրքիր՝ 9 օր առաջ դատարանում, երբ քննարկվում էր Արմենի կալանքի երկարաձգման հարցը, որպես դրա հիմնավորում քննիչը վկայակոչում էր այն, որ քրեական վարույթով դեռևս պետք է կատարվի հսկայածավալ քննություն, իսկ դատարանը դա համարեց հիմնավոր փաստարկ:
Փաստորեն, ոչ մի քննություն էլ չկար կատարելու, պետք էր պարզապես Արմենին պահել անազատության մեջ»: