15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆեյսբուքցիները պահանջում են պատժել ծեծկռտուքի մեղավորներին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը հարցազրույց է տվել, որում պնդում է, թե համալիրում տեղի ունեցած դաժան ծեծի մասին Ռուբեն Հայրապետյանը տեղյակ չի եղել: Բացի այդ, նա ասել է, թե բժիշկները, որոնք գտնվել են ռեստորանում, հարբած են եղել, իրենք են անկարգություններ հրահրել, եղել է հրմշտոց, եւ բժիշկներից մեկը վայր է ընկել:

Մինչ  ՛՛հեղինակներն՛՛ արդարանում են, հասարակությունը պահանջում է պատժել մեղավորներին: Ֆեյսբուքում այդ կապակցությամբ բացված խումբն այս պահին 515 անդամ ունի: Խմբի անդամները քննարկում են վաղը կառավարության շենքի դիմաց հավաքվելու եւ իրենց պահանջն իշխանություններին ներկայացնելու առաջարկը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ