21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Փաստաթուղթը մեղմ ասած ծրագիր չէ. նախկին վարչապետը` գործող վարչապետի ծրագրի մասին

“Ներկայացված ծրագիրը մասնագիտորեն որեւէ քննադատության չի դիմանում:  Փաստաթուղթը մեղմ ասած ծրագիր չէ”,-քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով խորհրդարանի դատին ներկայացված կառավարության ծրագրին:

Հրանտ Բագրատյանն ասաց, թե մասնագիտորեն ասած, ծրագիր է կոչվում այն փաստաթուղթը, որը սահմանափակ է ժամանակի եւ ռեսուրսների մեջ եւ ենթադրում է որոշակի նպատակով կատարվող ծախսեր, մինչդեռ ներկայացված են երկար-բարակ դատողություններ: Հրանտ Բագրատյանը ցիտեց առանձին հատվածներ կառավարության ծրագրի դրույթներից ու հարցրեց.”Հետո՞: Տեսնես աշխարհում կա՞ մեկը, որ նման ընդհանուր հանրահայտ բաներին դեմ է”:

Անդրադառնալով կառավարության ծրագրի գերակայություններին, Հրանտ Բագրատյանը նշեց.”Ծրագիրը չգիտես ինչի, հիմնված է հետեւյալ գերակայությունների վրա` մրցունակության բարձրացում,  մարդկային կապիտալի զարգացում, ինստիտուցիոնալ զարգացում: Ապշում ես, ինչո՞ւ այս երեքը”:

Հրանտ Բագրատյանի խոսքով, եթե կառավարությունը քաջություն ունենար վերլուծելու նախորդ ծրագիրը, որի կատարումը ձախողել է, ապա  կհասկանար այսօրվա ավելի կարեւոր  եւ հրատապ գերակայությունները ` արտագաղթը, արտաքին պարտքը եւ աղքատությունը: Հրանտ Բագրատյանը թվային  տվյալներ ներկայացնելով` կրկին հարց հնչեցրեց.

”Կառավարությունը գիտի՞, որ ՀՆԱ 10  տոկոսի եւ ավելիի դեպքում է հնարավոր կասեցնել արտագաղթը, ավելին այդ աճը պետք է լինի ավելացված արժեքի հարց, կառավարությունը գիտի՞, որ Հայաստանի արտաքին պարտքն անցել է 6,5 միլիարդը` ՀՆԱ-ի 65 տոկոսը… Մի՞թե չեք հասկանում, որ 2013թ. աշնանը հնարավոր է հունական տարբերակի կրկնությունը”:

Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե սուտ են կառավարության պնդումները, թե տնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարված են եւ տնտեսությունը ճգնաժամից հետո դարձել է դիվերսիֆիկացված:

Անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման մասին կառավարության խոստմանը` Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե ժամանակն է , որ կառավարությունը հանգիստ թողնի “աշխատատեղ” բառը եւ  100 000 թիվը. “Ի՞նչու եք 100  հազար աշխատատեղ ստեղծում, եթե ընդամենը  75  հազար գործազուրկ ունեք”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ