24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, նա մեզ երաշխավորում է շարունակական դժոխք». Արմեն Աշոտյան

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ԳՄ նիստում ընդունել են հայտարարություն, որտեղ կա նաև պահանջ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հրապարակի բոլոր այն պայմանավորվածություններն ու խոստումները, որոնք տվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարաությունից հետո։

«Այն, որ Նիկոլ Փաշինյանը գաղտնի է սկսել հանձնել Արցախը, հայտնի էր մինչև 44-օրյա պատերազմը։ 2020 թվականի ապրիլին ՌԴ արտգործնախարարը հրապարակավ հայտարարեց, որ դեռևս մեկ տարի առաջ՝ 2019 թվականի ապրիլին, Հայաստանին փոխանցվել է բանակցային նոր փաստաթուղթ, որի մասին մենք այդպես էլ երեք տարի անց ոչինչ չգիտենք։

Այն չի հրապարակվել և այդ փաստաթուղթը չի կորցրել իր կարևորությունը, որովհետև զուտ  պատմական նշանակություն չէ, որ ունի։ Վստահ եմ, դրանով ևս մեկ անգամ ապացուցվելու է այն պարզ իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը բերել է այս պատերազմը, Նիկոլ Փաշինյանը տապալել է բանակցային գործընթացը և նրա գործողությունների մեջ «սաղ գլխիս ջարդվեց» արտահայտությունն ամենավերջին բանն է, որ նա կարող է ասել, երբ հայտնվի իր վերջին «խռխռոցում»։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, նա մեզ երաշխավորում է շարունակական դժոխք»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ