25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ի բարեգործական “Պազիկ”-ը մխրճվել է “Ջիպ”-ի մեջ. կան տուժածներ/լրացված/

Քիչ առաջ, մեծ վթար է տեղի ունեցել Աբովյանի “Օջախ” ռեստորանի մոտ: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  Երեւան-Աբովյան երթուղու ԲՀԿ-ին պատկանող բարեգործական անվճար “Պազ” տիպի ավոտոբուսի արգելակները, նախնական տեղեկություններով,  չեն ենթարկվել  եւ նա մխրճվել է “Ջիպ” մակնիշի մեքենայի մեջ:

Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա: Այս պահին աշխատում են վիրավորներին դուրս բերել ավտոբուսից:

Չնայած բարեգործական երթուղին համարվում է ուսանողական, բայց նրանից օգտվում են համարյա բոլորը: “Ցավդ տանեմ, հիմա, ինչ ուսանող, արձակուրդ ա, իմ բարեկամը ուսանող չէր, ուղղակի շուտ եկավ նստեց, թե չէ թանկից էժան չկա, միշտ հիմնական գծից ենք օգտվում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տուժածներից մեկի հարազատը:

Վթարի արդյունքում 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: “Ջիպի” վարորդը տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է: Նշենք, որ Երեւան-Աբովյան երթուղին մրցույթով շահել է  Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Արթուր Հարությունյանի ընկերությունը, իսկ Ծառուկյանը  նույն  ուղղությամբ բարեգործական երթուղի է դրել: Նշենք, սա բարեգործական երթուղու առաջին միջադեպը չէ: Անցած ամիսներին եւս 2 միջադեպեր է գրանցվել, բայց տուժածներ չկային:

Մեր տեղեկություններով, օրերս Արթուր Հարությունյանի ղեկավարած ընկերությունը դիմել է Հայաստանի տրասնսպորտի եւ կապի  նախարարությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` խնդրելով կիրառել համապատասխան միջոցառումներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ