09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կողմ` 75, դեմ`47. կառավարության ծրագիրն ընդունվեց

Կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում մոտեցավ ավարտին: ԱԺ խմբակցություններն իրենց դիրքորոշումն արդեն ներկայացրել են: ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ , ՀԱԿ եւ եւ“Ժառանգություն” խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին:

Ելույթ ունեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը, որոնք, բնականաբար, սատարում են կառավարության ծրագրին:  Քիչ առաջ իր եզրափակիչ ելույթն ավարտեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Եզրափակիչ ելույթից հետո կառավարության գործունեության ծրագիրը քվեարկության դրվեց:

Կողմ՝ 75, դեմ 47, ձեռնպահ` 1 ձայների հարաբերակցությամբ կառավարության ծրագիրը հաստատվեց: Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կառավարությանը եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց: Դահլիճը ծափահարություններով ընդունեց այս հայտարարությունը:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց  հինգերորդ  գումարման ԱԺ հերթական նստաշրջանի ավարտի մասին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ