22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բժշկականում տեռորը վերսկսվում է. նոր զարգացումներ Աշոտյանի գործով

Իշխանությունները չեն համակերպվել Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված քրեական գործով իրենց հետապնդող անհաջողությունների հետ: 

Իրավական համակարգում MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ այս պահի դրությամբ որևէ ապացույց և Աշոտյանի դեմ վկայություն չկա,  վերջերս էլ ստիպված էին Արցախյան հիմնախնդրի եվրոպական կոնֆերանսին մասնակցելու առիթով, թեկուզև ժամանակավոր, բայց հանել Աշոտյանի երկիրը լքելու արգելքը:

Մեր տեղեկություններով, ամեն գնով ցուցմունք ստանալու, կորզելու մոլուցքը, որն, ըստ նույն աղբյուրի, ամենավերևից է գալիս, նոր թափ է հավաքում: Մենք տեղեկացանք, որ վերջին օրերին մոտ մեկ տասնյակ նոր մարդկանց են հարցաքննել, հիմնականում Բժշկական համալսարանի աշխատակիցներին, դասախոսներին, վարչական աշխատողներին, ու զավեշտն այն է, որ այդ հարցաքննությունների ժամանակ չեն էլ թաքցնում, որ ամբողջ նպատակը Բժշկական համալսարայի խորհրդի նախկին նախագահի դեմ ցուցմունք պոկելն է, որպեսզի տանեն կալանքի.

«Հստակ խնդիր է դրված մինչև նոր տարի այս հարցն անպայման լուծել, սակայն այս պահի դրությամբ էլ, ինչպես և այս պատմության հենց սկզբում  էր, ջանքերն ապարդյուն են, որովհետև հարցաքննվածներից ոչ ոք կեղծ ցուցմունքի տակ չի մտնում»,- ասաց իրավական համակարգի մեր աղբյուրը:

Նա նաև նշեց, որ հստակ գիտակցում կա, որ գործը քաղաքական է և ոչ միայն Արմեն Աշոտյանի քաղաքական կերպարի կամ ակտիվ գործունեության պատճառաբանությամբ, այլ նաև այն հիմքով, որ Պետական վերահսկողական ծառայության տարբեր տեղեկանքներում իրականում լուրջ, աղաղակող փաստեր կան, որոնց առնչությամբ, սակայն, իրավապահ մարմինները որևէ ջանասիրություն չեն գործադրում, փոխարենը սևեռվելով Բժշկական համալսարանի ստուգումների ակտում Աշոտյանի գործոնի վրա:

mediahub.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ