24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջեբկիրային հոգեբանությամբ պետական կառավարում. Իրավունք

Էլ ինչ Նի­կոլ, որ ա­մեն մի ե­լույ­թում մի «դա­րա­կազ­միկ» միտք չհայտ­նի: Բնա­կա­նա­բար, այս տրա­մա­բա­նու­թյու­նից զերծ չէր նա­եւ գա­լիք տար­վա պետ­բյու­ջե­ի հետ կապ­ված նրա ճառն ԱԺ-ում:

ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ «ՁԱԽ ԳՐՊԱ­ՆԸ»

Չէ, այդ ե­լույ­թում «դա­րա­կազ­միկն» ա­մե­նե­ւին էլ այն պնդու­մը չէ, թե՝ «Մենք քո­վի­դի հա­մա­վա­րակն այն­քան լավ ենք կա­ռա­վա­րել, որ ի տար­բե­րու­թյուն շատ զար­գա­ցած երկր­նե­րի՝ մեր ար­դյունք­նե­րը չեն գա­հա­վի­ժել, այլ, ընդ­հա­կա­ռա­կը, մենք լրջա­գույն պրոգ­րես ենք ա­պա­հո­վել տնտե­սու­թյան զար­գաց­ման կամ կա­ռա­վար­ման ա­ռու­մով»: Այն դեպ­քում, երբ կա­րե­լի է հի­շեց­նել, որ քո­վի­դա­յին բո­լոր ցու­ցա­նիշ­նե­րով գրե­թե ողջ հա­մա­ճա­րա­կի ըն­թաց­քում Հա­յաս­տանն աշ­խար­հում վատ­թա­րա­գույն դիր­քե­րում էր: «Դա­րա­կազ­միկ» չենք հա­մա­րում նա­եւ Նի­կո­լի այն միտ­քը, թե՝ Հա­յաս­տա­նում հի­մա տնտե­սա­կան բում է, կամ որ այն­քան աշ­խա­տա­տեղ ու­նենք, որ այդ­քան մարդ էլ ե­րե­ւի մեր երկ­րում չի մնա­ցել:

Այս ա­մե­նը կա­րե­լի է ինչ-որ կերպ «հաս­կա­նալ», բա­ցատ­րել, համ էլ նման հայ­տա­րա­րու­թյու­ննե­ր Նի­կոլն այս տա­րի­նե­րին բազ­միցս է ա­րել, ար­դեն ի­մաստ էլ չու­նի դրանց լրջո­րեն նա­յել: Այ, շատ ա­վե­լի «ցայ­տուն» պնդում էր Նի­կո­լի այս մի խոս­քը. «Մենք բո­լորս՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րը, ե­թե ի­րենք ի­րենց գու­մա­րը պա­հում են աջ գրպա­նում, ա­սենք, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան բյու­ջեն հա­մա­րեն ի­րենց սե­փա­կան ձախ գրպա­նը եւ հա­մա­պա­տաս­խան տրա­մա­բա­նու­թյու­նը, ե­թե ձա­խում են պա­հում, չնա­յած իմ ա­սա­ծը հա­կա­սում է կան­խի­կի կրճատ­ման տրա­մա­բա­նու­թյա­նը…»: Մի քիչ խու­ճուճ էր, բայց մի կերպ հաս­կա­ցանք՝ ա­մեն մի մարդ ձախ գրպա­նը պետք է պետ­բյու­ջեն հա­մա­րի: Ու այս­տե­ղից գա­լիս ենք շատ պարզ հար­ցի. իսկ շար­քա­յին քա­ղա­քա­ցին ի՞նչ կապ ու­նի պետ­բյու­ջե­ի հետ, ա­վե­լի կոնկ­րետ՝ ո՞վ է պետ­բյու­ջեն բաշ­խող-օգտվո­ղը: Հի­մա հաս­կա­ցա՞ք. շատ պարզ միտք է օ­րա­կարգ բե­րում Նի­կո­լը. ձախ գրպան­նե­րումդ ինչ ե­ղավ, իմն է:

Որ հենց դա է այս «գրպա­նա­յին հո­գե­բա­նու­թյան» տակ, կա­րե­լի է հաս­կա­նալ նա­եւ տնտե­սա­կան այն գո­վեր­գում­նե­րից, ո­րի պա­կաս Նի­կո­լի ճա­ռում չկար: Ու չնա­յած եր­կար ժա­մա­նակ ա­ռաջ­նորդ­վում ենք՝ «Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյան մա­սին լա­վը կամ՝ ո­չինչ» հաս­կա­նա­լի տրա­մա­բա­նու­թյամբ՝ հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ նրա վախ­ճանն այդ­քան ող­բեր­գա­կան էր, սա­կայն նի­կո­լյան այս ճա­ռի հետ կապ­ված ար­ժե ո­րոշ ցու­ցա­նիշ­ներ եւ փաս­տեր ընդգ­ծել:

Այս­պես, ողջ քա­րոզն այս ան­գամ կա­ռուց­ված էր մեկ-երկու ցու­ցա­նի­շի վրա: Դրան­ցից է, մաս­նա­վո­րա­պես, բյու­ջե­ի ե­կա­մուտ­նե­րի ա­վե­լա­ցու­մը: Այս­պես, Նի­կո­լի խոս­քով. «2022 թվա­կա­նի ար­դյունք­նե­րով մենք սպա­սում ենք բյու­ջե­ի հար­կա­յին ե­կա­մու­տը 662 մլրդ դրա­մով, կամ ե­թե դո­լա­րա­յին հա­մար­ժե­քով՝ 1.6 մլրդ դո­լա­րով կգե­րա­զան­ցի 2018 թվա­կա­նի ե­կամ­տա­յին հար­կի ցու­ցա­նի­շը, իսկ սա 52.6 տո­կո­սով կգե­րա­զան­ցի 2018 թվա­կա­նի նույն ցու­ցա­նի­շը: Այ­սինքն՝ մենք մեր գոր­ծու­նե­ու­թյամբ ար­դեն 2022 թվա­կա­նին 52 տո­կո­սով ե­կամ­տա­յին մասն ա­վե­լաց­րել ենք 2018-ի հա­մե­մատ: Իսկ 2023 թվա­կա­նին հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րը պլա­նա­վոր­ված են 2 տրլն 203.7 մլրդ ֏, ո­րը 2018 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջե­ի հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րից ա­վե­լի է 946 մլրդ դրա­մով, կամ 75.1 տո­կո­սով: Այ­սինքն՝ մենք ար­ձա­նագ­րենք, որ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո 4 տա­րի հե­տո մենք բյու­ջե­ի ե­կա­մուտ­ներն ա­վե­լաց­նե­լու ենք 75 տո­կո­սով»:

Մի­գու­ցե­եւ այդ­քան ա­վե­լա­ցում ի­րոք կա, այս մա­սին չէ, որ ու­զում ենք խո­սել, թե­եւ մեկ նրբե­րանգ ընդգ­ծենք. երբ խո­սում է «1.6 մլրդ դո­լա­րով գե­րա­զան­ցե­լուց», ա­պա նա­եւ պետք է բա­ցատ­րի, թե այ­սօր­վա դո­լա­րի գնո­ղու­նա­կու­թյու­նը որ­քա­նո՞վ է զի­ջում 2017թ. մա­կար­դա­կին, ու դրա­նից հե­տո ի՞նչ կմնա այդ 1,6 մի­լի­ար­դից: Ա­սենք, դրա­մա­յին ե­կա­մուտ­նե­րի պա­րա­գա­յում եւս հենց նույն հարցն է. գնո­ղու­նա­կու­թյան ա­ռու­մով այս տար­վա հռչակ­ած մոտ «52 տո­կո­սով ե­կամ­տա­յին մասի ա­վե­լա­ցու­մը» գնո­ղու­նա­կու­թյան տե­սան­կյու­նից ինչ­քա­նո՞վ է է­ֆեկ­տիվ: Այս տե­սան­կյու­նից բե­րենք ըն­դա­մե­նը մեկ ցու­ցա­նիշ, ո­րը ե­րեկ ներ­կա­յաց­րեց պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյու­նը: Այն է, այս տար­վա հոկ­տեմ­բե­րին, ան­ցած հոկ­տեմ­բե­րի հետ հա­մե­մատ ու­նե­ցել ենք 9,5 տո­կոս գնաճ, այդ թվում՝ հիմ­նա­կան սպա­ռում ու­նե­ցող ապ­րան­քախմ­բե­րից՝ «սննդամ­թերք ու ոչ ալ­կո­հո­լա­յին խմիչք» խմբում 12.5 տո­կոս, «տնա­յին գոր­ծա­ծու­թյան ա­ռար­կա­ներ, կեն­ցա­ղա­յին տեխ­նի­կա եւ բնա­կա­րան­նե­րի խնամ­քի ա­մե­նօ­րյա գոր­ծու­նե­ու­թյուն» խմբում՝ 10.9 տո­կոս: Թե ինչ­քան խայ­տա­ռակ է վի­ճա­կը, ներ­կա­յաց­նում է վի­ճա­կագ­րա­կան մեկ այլ ցու­ցա­նիշ. դեկ­տեմ­բե­րի հա­մե­մատ ու­նե­ցել ենք 6 տո­կոս թան­կա­ցում (Տե՛ս գրա­ֆի­կը): Այն դեպ­քում, երբ «հան­ցա­գործ նախ­կին­նե­րի» օ­րոք նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մին­չեւ 3,1 տո­կո­սա­նոց գնան­կում էլ ենք ու­նե­ցել: Իսկ ճգնա­ժա­մա­յին 2013թ.-ին, երբ ու­նե­ցանք դո­լա­րի թռիչք 20-25 տո­կո­սով, գնա­ճը հա­սավ ա­ռա­վե­լա­գույ­նը 3,5 տո­կո­սի:

Այս­պի­սով, Նի­կո­լի «դա­րաշր­ջա­նում» ար­դեն մշտա­կան դար­ձած նման գեր­թան­կա­ցում­նե­րի ո՞ր մասն է վե­րած­վել հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի, այս ար­հես­տա­կան գոր­ծո­նը այդ գո­վերգ­ված 52 տո­կո­սա­նոց ե­կամ­տա­յին ա­ճի ո՞ր մասն է կազ­մում: Ար­դյուն­քում, ներ­կա­յիս 52 տո­կո­սով ա­վել բյու­ջե­ին ե­կամ­տա­յին մա­սը գնո­ղու­նա­կու­թյան ա­ռու­մով ի­րա­կա­նում որ­քա­նո՞վ է գե­րա­զան­ցում 2017թ. մա­կար­դա­կը. կո­պիտ հաշ­վար­կով մի 20-25 տո­կոս հա­զիվ ստա­նանք, ու հենց դա է ռե­ալ բյու­ջե­տա­յին ա­ճը: Ար­դեն ոչ այն­քան տպա­վո­րիչ ցու­ցա­նիշ, ո­րը «նախ­կին­ներն» էլ է­ին ա­պա­հո­վում:

ՌՈՒՍ­ՆԵ­ՐԻ «ՁԱԽ ԳՐՊԱ­ՆԸ»

Եվս մեկ գոր­ծոն, որն ար­դեն վերջ­նա­կա­նա­պես է ոչն­չաց­նում նի­կո­լյան «տնտե­սա­կան բու­մը»: Ըստ պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյան, այս տար­վա սեպ­տեմ­բե­րին՝ նա­խորդ սեպ­տեմ­բե­րի հա­մե­մատ է­ա­պես՝ մոտ 26 տո­կո­սով ա­ճել է ծա­ռա­յու­թյու­նն­երի ո­լոր­տը: Ընդ ո­րում, այն այդ ա­միս ան­ցավ նա­եւ ար­դյու­նա­բե­րու­թյան ընդ­հա­նուր ծա­վա­լից, թե­եւ տա­րեսկզ­բին նկա­տե­լի­ո­րեն զի­ջում էր, եւ դա նոր­մալ էր: Ին­չի՞ հաշ­վին: Դրսից ե­կած այն հա­րյուր հա­զա­րա­վոր մար­դիկ (ռուս­ներ, ուկ­րա­ի­նա­ցի­ներ եւ այլն) հիմ­նա­կա­նում աշ­խա­տում են ծա­ռա­յու­թյու­ննե­րի ուղ­ղու­թյամբ: Այ­սինքն, նրանց հաշ­վին ու­նե­ցել ենք տնտե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րի, նա­եւ՝ ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյան ա­վե­լա­ցում: Մինչ­դեռ այս ա­մե­նը մի կող­մից՝ է­ա­պես ազ­դում է նա­եւ բյու­ջե­ի մուտ­քե­րի վրա: Կարճ ա­սած, տնտե­սա­կան եւ բյու­ջե­տա­յին նի­կո­լյան «բու­մի» մի է­ա­կան մասն էլ կապ­ված է հենց այս գոր­ծո­նի հետ: Այ­սինքն, է­լի ոչ մի կապ չու­նի Նի­կո­լի, ա­ռա­վել եւս՝ ոմն Քե­րո­բյա­նի հետ:

Ի դեպ, Հա­յաս­տա­նում այդ ան­ձինք ժա­մա­նա­կա­վոր են, եւ երբ կգնան, դա կդառն­ա տնտե­սա­կան պայ­թյուն:

Նա­եւ չմո­ռա­նանք, որ հիմ­նա­կա­նում տեխ­նո­լո­գի­ա­կան ո­լոր­տում գոր­ծող այդ ան­ձինք ու­նեն դո­լա­րա­յին ե­կա­մուտ: Եվ ա­հա, թե­եւ հա­մաշ­խար­հա­յին ֆի­նան­սա­կան շու­կա­նե­րում կա­յու­նու­թյուն է, սա­կայն Հա­յաս­տա­նում դո­լարն ար­դեն չգի­տես ուր է ըն­կել: Սա մեկ բան է նշա­նա­կում, նա­եւ դրսից ե­կած­նե­րի «ձախ գրպանն» է Նի­կո­լը հա­մա­րում ի­րե­նը՝ փոր­ձե­լով հնա­րա­վո­րինս խո­րը մխրճվել. նույն «ջեբ­կի­րա­յին հո­գե­բա­նու­թյու­նը»: Արդյուն­քում, ու­նե­նա­լով ե­կամ­տա­յին լուրջ ան­կում­ներ, այդ ան­ձինք սկսել են կա­մաց-կա­մաց հե­ռա­նալ՝ ա­վե­լի նա­խընտ­րե­լի հա­մա­րե­լով, օ­րի­նակ, Վրաս­տա­նը:

Իսկ դրսից չսնվող մի­ակ ո­լոր­տում՝ գյու­ղատն­տե­սու­թյու­նում, չնա­յած գնե­րի նման ա­ճին, է­լի ան­կում է գրանց­վել՝ 0,7 տո­կոս: Բայց ե­թե գնա­ճը հա­նենք, ա­պա ֆի­զի­կա­կան ապ­րան­քի ծա­վա­լով ու­նենք լրջա­գույն՝ երկ­նիշ ան­կում: Դրա­նից էլ՝ սննդամ­թեր­քի հա­վե­լյալ թան­կա­ցում: Այ­սինքն, ե­թե ան­ցած տար­վա կար­տո­ֆի­լի 100-120 ֏ մե­ծա­ծախ գնի փո­խա­րեն այ­սօր ու­նենք 200-210 ֏, աս­վա­ծի լա­վա­գույն վկա­յու­թյունն է: Այ, հենց դրա հա­մար էր Քե­րո­բյա­նը խո­սում, թե մար­դիկ չեն կշտա­նում, քա­նի որ ճիշտ չեն սնվում: Գո­նե ա­սա­ծի կե­սը ճիշտ է՝ ժո­ղո­վուր­դը սո­ված է, եւ ձմռա­նը նոր կտես­նենք ի­րա­կան պատ­կե­րը, ո­րը նա­եւ Հայաս­տա­նի տնտե­սու­թյան ռե­ալ պատ­կերն է, ինչ­քան էլ որ Նի­կո­լը «տնտե­սա­կան հրաշք­նե­րից» խո­սի:

Ս. ԱԲ­ՐԱ­ՄՅԱՆ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ