24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Անցանկալիների» ցուցակն ընդլայնվում է

ՀՀ դե-ֆակտո իշխանությունները արգելել են ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն։

Վերջինիս էլեկտրոնային հասցեին ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության կողմից ուղարկված նամակում նշվում է․ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ղեկավարության հանձնարարությամբ հայտնում ենք Ձեզ, որ, ցավոք, վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության հասցեին Ձեր հանրային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև ընկերական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Դրանով պայմանավորված՝ Ձեր հետագա այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Դե-ֆակտո վարչապետի ընտանեկան թերթ «Հայկական ժամանակը» Զատուլինի մուտքի արգելքի պատճառների մասին գրում է․ «Իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար:

Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-յին տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»։

 «Yerevan.Today»-ի հետ զրույցում Կ․ Զատուլինը մեկնաբանել է․«Դա մեզ համար անսպասելի էր, նամակը ստացել ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Մեզ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ,  իսկ իմ հայտարարությունները վնաս են հասցնում  Հայաստանին։

Մենք կարգավորել էինք կազմակերպչական բնույթի բոլորը հարցերը, երեկ անգամ դիմել էինք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Ջերմուկ մեր այցին աջակցելու նպատակով։ Մենք ցանկանում էինք տեղում ծանոթանալ Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետևանքներին։ ՀՀ իշխանություններին այդ ամենի մասին քաջ հայտնի էր։ Սակայն այդ ամենը նրանց համար կարևոր չէ, որոշիչ են որոշակի ներքաղաքական հանգամանքերը

… Իմ ելույթները հենց այս իրավիճակի մասին էին․ այսօր ՀՀ իշխանությունները ՌԴ դաշնակից պետությունից ցանկանում են վերածվել Արևմուտքի դաշնակից պետության։

…ՀՀ իշխանությունների նման հիստերիկ որոշումները չեն ազդի իմ հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա։ Այսօր առաջին հերթին ես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագրով, որոնք, ըստ իս, դավաճանված են ՀՀ իշխանությունների  կողմից։ Մինչ այդ ես այս բառը չէի կիրառում, իսկ այժմ կարծում եմ, որ ունեմ  դա ասելու բարոյական իրավունք»:

Դատելով դե-ֆակտո վարչապետի խոսափող թերթից՝ Զատուլինի մուտքը արգելել են դե-ֆակտո իշխանությունների մեղքերը ջրի երես հանելու և օբյեկտիվ քննադատության համար։ Բավական հուզիչ է հնչում հատկապես «Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար» հայտարարությունը․ կարծես դե-ֆակտո իշխանությունները չեն Ռուսաստանի հետ հարաբերությունները միտումնավոր թունավորում՝ հատկապես վերջին ամիսներին թիրախավորելով և տրամադրելով հանրային կարծիքը ՀԱՊԿ-ի և ներկայումս Արցախի անվտանգության միակ երաշիք հանդիսացող ռուս խաղաղապահների դեմ, սիրախաղի մեջ մտնելով Արևմուտքի հետ և հայ-ադրբեջանական բանակցություններից և առհասարակ տարածաշրջանից դուրս մղելով ռուսական գործոնը։ Փոխարենը Հայաստանի դռները բաց են արևմտյան փորձագետների, դիտորդների, ներկայացուցիչների համար, ովքեր «խորապես անհանգստանալուց», «վստահության բարձրացմանը նպաստելուց», մտահոգ դեմքերով արձանագրություններ կազմելուց բացի գետնի վրա որևէ առարկայական փոփոխություն չեն մտցրել տարածաշրջանային իրավիճակի մեջ։

Սա հայանպաստ գործունեություն ծավալող անձանց թիրախավորելու առաջին դեպքը չէ։ Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին արգելվել էր Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: Վերջինս տարիներ շարունակ զբաղվել է Սփյուռքում Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման հարցով: Հուլիսի 31-ին ՀՅԴ Նիդեռլանդների Երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը գրառմամբ  «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրել էր, որ իրեն արգելել են հայրենիք մուտք գործել՝ պատճառաբանությամբ, թե անցանկալի անձ է։ Իսկ օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Նիդեռլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը, որի մուտքը Հայաստան արգելվել էր։

Կարելի է ասել, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները գործում են իրենց հայտնի գործելաոճին համաձայն` ջանալով անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրապես մնա մենակ իր առջև ծառացող մարտահրավերների և իրեն հոշոտելու պատրաստ թշնամական պետությունների առջև: Այսպես, դե-ֆակտո իշխանությունները հետևողականորեն նախ սեպ են խրում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, այնուհետև, նաև Հայաստանի և իր դաշնակիցների միջև: Այսպիսով, աստիճանաբար տեսնում ենք, թե ինչպես են «պերսոնա նոն գրատա» դառնում բոլոր այն անձինք և հետևաբար նաև այն կառույցները, որոնք ծավալում են հայանպաստ գործունեություն, պաշտպանում ՀՀ և ԱՀ շահերը:

 

Հայկական Ալիք

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ