Ինչների՞դ վրա եք ուրախ, որ Արեւմուտքը՝ Հայաստանը , Ուկրաինան ու Թայվանը նույն շարքում է տեսնում. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
»Մի ցնծություն, մի ուրախություն…
Կարող է Վանն ու Մուշն ազատագրել ենք, Շուշիում էլ՝ հայոց եռագույն ենք տեղադրել։
Չե՞ք ուզում Արեւմուտքից եկած տիկնոջից հարցնել՝ Սեւրի պայմանագրի ու Վիլսոնի իրավարար վճռի իրականացումից ի՞նչ կա։
Երեւի մոռացել եք հա՞ , որ Սեւրի պայմանագրից հետո ԱՄՆ-ն հրաժարվեց Հայաստանի մանդատից ու Հայաստանին միայնակ թողեց թուրքերի դեմ պատերազմում։
Ինչների՞դ վրա եք ուրախ, որ Արեւմուտքը՝ Հայաստանը , Ուկրաինան ու Թայվանը նույն շարքում է տեսնում։
Ուկրաինան ծաղկուն երկիր էր, իսկ հիմա դարձել է պլացդարմ Ռուսաստանի դեմ պատերազմի համար՝ կորցնելով տարածքներ ու տալով հազարավոր զոհեր։
Թայվանն էլ ՝ Չինաստանի դեմ են օգտագործում։
Արեւմուտքը չեմպիոն է բարեկամ կամ նույն ժողովուրդների տարբեր հատվածների միջեւ «կռիվ» սարքելու
գործում։
Հիմա հերթը Հայաստանի՞նն է…
Ո՞ւմ դեմ պետք է օգտագործվի Հայաստանը։
Դաշնակից Ռուսաստանի՞, թե՞՝ բարեկամ Իրանի։
Կա կարծիք՝ երկուսի դեմ միաժամանակ։
Ու կինոն կավարտվի Թուրքիայի «cfull» մուտքով տարածաշրջան ։
Հայաստանի փոխարեն կլինի Էրմենիստանը,որտեղ ստամոքսներս կլցնենք իսկենդեր կամ դյոներ քյաբաբով ու կոկա կոլայով։
Կարեւորը ստամոքսը լիքը լինի , չէ՞…»: