25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միտինգ էր և բավականին ներառված միտինգ էր

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ հիմնադիր անդամ Գալուստ Սահակյանը ներկա չի գտնվել նախորդ գիշեր ԱԺ-ի դիմացի ցույցին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով, սակայն հետեւել է նրանց գործողություններին։ Երեկ հետաքրքրվեցինք նրանից, թե ինչու այս անգամ էլ չհաջողվեց կրիտիկական զանգվածի պայմաններում հաջողության հասնել։

«Ճիշտն ասած՝ էդտեղ շատ խորը վերլուծական խնդիրներ կան, բայց որ միտինգ էր եւ բավականին ներառված միտինգ էր, կարծում եմ՝ նաեւ էդ մասին պիտի ասել։ Էնպես չի, որ բոլոր միտինգներն իրենց վերջնական արդյունքներն են ունենում»,- ասաց Գալուստ Գրիգորիչը։

– Բայց հիմա ընդդիմությանն են մեղադրում, որ չկարողացավ հերթական անգամ հաջողության հասնել եւ մարդկանց ուղարկեց տուն։

– Դե, էն մյուս կողմը պիտի մեղադրի ընդդիմությանը, ընդդիմությունն էլ մյուս կողմին պիտի մեղադրի։ Դրանք սովորական խնդիրներ են, որոնք առաջանում են։ Էնպես չի, որ ընդդիմությունը մեղավոր էր, կամ ինչ-որ մեկը մեղավոր չէր։ Մարդիկ հավաքվել էին ինքնուրույն կերպով։

– Մյուս կողմն ո՞վ է` ժողովո՞ւրդը։

– Ինձ համար իրական ժողովուրդն ազգային ճակատագիր ունեցող մարդիկ են։

– Հիմա ի՞նչն էր խնդիրը, որ չստացվեց, անկազմակե՞րպ էին, ընդդիմությո՞ւնը չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը, թե՞ չէր ցանկանում։

– Փաստորեն, որեւիցե խնդիր լուծելու համար ոչ պետականորեն ձեռքբերումների արդյունք պիտի լիներ։ Այսինքն՝ ի՞նչ պիտի անեին, պիտի խախտեի՞ն ամեն ինչ։

– Դե, ուզում էին մտնել ԱԺ, պահանջում էին, որ ՔՊ-ական պատգամավորները գային եւ ստորագրեին իմպիչմենտի փաստաթղթի տակ։

– Դե, դա պիտի բավականին առողջ եւ կազմակերպված թիմ լինի։ Չես կարող ասել՝ էնտեղ ընդդիմությո՞ւնն էր, թե՞ մարդիկ, որոնք ոտքի էին կանգնել իրենց ապագայի համար։

– Տպավորություն է, որ ընդդիմությունը չի ցանկանում Փաշինյանին հեռացնել, ավելի շատ ձեւացնում է, քան պայքարում։

– Չեմ կարծում, որ ընդդիմությունն ուզենա կամ չուզենա՝ Նիկոլ Փաշինյանը գնալու է։ Նիկոլ Փաշինյանը դեռեւս որոշակի ժամանակ կմնա իր պաշտոնին։

– Որքա՞ն ժամանակ, ինչո՞ւ եք այդպես կարծում։

– Էդ ինչքան ժամանակը ես, բնականաբար, չեմ կարող ասել, բայց այդքան մեծ ու փոքր մոտեցումներից հետո, երբ որ կարողացել է դիմանալ եւ մնալ, առավել եւս՝ էսօր նաեւ մենք չունենք պետություն, պետական համակարգ, ինքը մնացել է եւ նորից կմնա։ Չի գնում ինքը, ի՞նչ պիտի անես, պիտի խախտումնե՞ր անես։ Դե, երեւի մարդիկ չեն ուզում խախտումներ անել։

– Խախտում ասելով՝ նկատի ունեք շենքեր գրավե՞լը, կոշտ մեթոդնե՞րը։

– Դե, դրանք այլ խնդիրներ են, դրանք պետք է նստել մտածել։

– Այդ դեպքում, եթե չեն կարողանում, գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ որոշ ժամանակ մնալու է, ինչո՞ւ ժողովրդին ազնվորեն չեն ասում, որ Նիկոլը չի գնալու։

– Բայց ժողովրդին ինչպե՞ս ասեն՝ Նիկոլը գնալու է, թե չի գնալու։ Իմիջիայլոց, երբ խնդիրը գնում է, որ պայքարում եմ Նիկոլի դեմ, ես այդպես էլ չեմ կարծում, որովհետեւ էդ պայքարը Նիկոլի դեմ չի, էդ պայքարն էն մասսայի դեմ է, որը կարողացավ Նիկոլին որոշակի դիրքորոշումներ տալ, եւ Նիկոլը գնում է իրենց ճանապարհով։ Սա է խնդիրը։ Էնպես որ, մեր պայքարը ե՛ւ Նիկոլի դեմ է, ե՛ւ էն մարդկանց դեմ, որոնք ձգտեցին եւ կարողացան հասնել այդ արդյունքին։

Վահե Մակարյան

hraparak.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ