30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ և ի՞նչ թիմով է փոխարինելու նիկոլին՝ սա է ըննդիմության օրհասական խնդիրը. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Չնայած մեր օրերում ամենուր տիրող տոտալ անտարբերությանը և մեր երկրի (ինչպես նաև ողջ աշխարհի) անորոշ ապագային, համոզված եմ, որ ընդդիմությունը ազնվություն կունենա պատասխանելու այն երեք կարևորագույն հարցերին, որոնք այս պահին ամենաշատն են հետաքրքրում նրա աջակիցներին։ Ավելին, այդ հարցերի ուղիղ ու միանշանակ պատասխաններից կախված է ընդդիմությանն աջակցելը իր բազմահազարանոց «զինվորների» կողմից:
 
1. Ո՞վ է ընդդիմության վարչապետի թեկնածուն.
2. Ի՞նչ թիմով է փոխարինվելու այսօրվա վարչակազմը (կառավարության կազմ, անվանական).
3. Ո՞ր աշխարհաքաղաքական (հավաքական արևմուտք, հյուսիս) զարգացման ուղղով է շարժվելու Հայաստանը:
 
Ընդդիմությունը պետք է լինի անկեղծ ու հստակ իր աջակիցների հետ, ներկայացնելով, թե ո՞վ և ի՞նչ թիմով է փոխարինելու նիկոլին՝ սա է ըննդիմության օրհասական խնդիրը»:
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ