Պետք է փրկեինք մեր հայրենիքը՝ առաջին հերթին էս ոհմակից ազատագրելով. Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .
«Քանի մենք գլուխներս կախ համակերպվել ենք հայրենադավ գժի իշխանությանը, քանի դեռ մենք գլուխներս կախ, ստատուս-մստատուս գրելով քարշ ենք տալիս մեր գոյությունը էս «ան-վոռ ու անգլուխ» երկրում, թշնամին կրակելու է, սպանելու է, առաջ է գալու, հասնելու է նաեւ մեր/ձեր/ տներին․․․
Մեր մեջ ինքնապաշտպանական, ամենասովորական, անգամ, նաեւ՝ անասնական բնազդները բթացել են․․․
Մինչդեռ, եթե մենք լինեինք կարգին հայ եւ կարգին հասարակություն, եթե իրոք «զբաղվեինք քաղաքականությամբ», եթե գայինք հրապարակ, եթե կանգնեինք կողք-կողքի, բոլորս, միասնական, եթե շանտղություն չանեինք, հիմա, հենց էս պահին դրանց պետք է ռադ արած լինեինք ամենակոշտ ձեւերով․․.
Պետք է փրկեինք մեր հայրենիքը՝ առաջին հերթին էս ոհմակից ազատագրելով․․․
Իսկ մենք ի՞նչ ենք անում՝ մուկ ենք տշում․․․թուհ մեր նամուսին․․.»: