22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ է “ադրբեջանուհի” ուսուցիչը պատռել Հայաստանի քարտեզը

Անցած շաբաթ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը հայտարարել էր, որ դպրոցում  ադրբեջանուհին հայոց պատմություն է դասավանդում: Henaran.am-ը զրուցեց ավագ դպրոցի պատմության ուսուչցուհի Բահար Եղիազարյանի հետ: Տիկին Բահարի պատմելով, նրա նախնիները գաղթել են Պարսկաստանից  եւ աշխատել Ալավերդու հանքերում՝ “Հորս Թաթեր էին ասում, նրանք մեծ խմբով եկել էին: Այստեղ ամուսնացավ մորս` Վարսենիկ Ասլիկյանի հետ, եւ մենք շարունակեցինք ապրել այստեղ”,-ասաց զրուցակիցս:

Հետագայում, երբ պարսիկների մեծ մասը հետ գնաց՝ Խորհրդային Միության տարիներին, տիկին Բահարի հայրը պիտի ընդուներ որեւէ ազգություն, որպեսզի ապրեին “սովետի” երկրում: “Պարսիկ հորիցս ի՞նչ քրիստոնյա, ուստի ազգությունը ընտրում է ադրբեջանցի”,-պատմում է տիկին Բահարը` ավելացնելով, որ իրենք հայեցի դաստիարակություն են ստացել, մի քույրն էլ Երեւանում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է: “Հայրս ասում էր՝ պիտի Հայաստանի իսկական քաղաքացի լինենք,  եւ այդպես էլ եղավ: Նա Աղասի Խանջյանի հետ է մոտ եղել, Չարենցի, ուղղակի զարմանում եմ, թե Սուսաննա Նազարյանին որտեղից այդքան ատելություն”,-ասում է ուսուցչուհին: Վերջինիս կարծիքով, եթե ինքը “դավաճան էր, ադրբեջանուհի”, ապա տնօրենը Նազարյանն է եղել՝ կարող էր ազատել իրեն աշխատանքից:

“Փաստորեն, նո՞ր է հիշել իմ ազգի պատմությունը”,-հարցնում է տիկին Բահարը: Վերջինս, ի դեպ, Վրաստանի քաղաքացի է. Բրդաձորը Մառնեուլիի շրջանում էր,  եւ այդպես դարձավ Վրաստանի քաղաքացի: Ամուսնանալուց հետո վերցրել է ամուսնու Եղիազարյան ազգանունը: “ Մեր տան սեղանին Հին կտակարանն էր դրված, քրիստոնյա եմ դաստիարակել իմ երեխաներին: Ախր ամաչում եմ հիմա, որ ոչնչից մեծ աղմուկ է սարքել տիկին Նազարյանը”,-ասաց Բահար Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե ինքը  պատմության դասի ժամանակ պատռել է Հայաստանի Հանրապետության քարտեզը, ապա տիկին Բահարի խոսքով՝ դա հին, Խորհրդային Միությունում արտադրված քարտեզ է եղել, որտեղ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում էր : “Հին, գարդոնե, քրքրված, թանզիֆ դարձած քարտեզ էր: Մաշված, գրատախտակին փակցված էր, երբ ուզում էի հանել՝` պատռվեց: Ասացի, դե լավ, նորերը կան, սա չենք օգտագործի”,-ասում է ուսուցչուհին: Վերջինս  մեկ անգամ էլ հարց ուղղեց Սուսաննա Նազարյանին` բա ազատեիք ինձ աշխատանքից, եթե մեղավոր էի…

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ