26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դիմադրության շարժումը եւս մեկ անգամ հնարավորություն տվեց նայել ինքներս մեզ. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մենք հետաքրքիր հասարակություն ենք, ամեն տեսակից էլ կա․․․․
 
Դիմադրության շարժումը եւս մեկ անգամ հնարավորություն տվեց նայել ինքներս մեզ եւ փորձել հասկանալ՝ո ՞վ ենք մենք որպես հասարակություն/չեմ ասում՝ժողովուրդ կամ ազգ, դա ուրիշ թեմայի մեջ է/․․․
Այսօր ոտքի է կանգնել հասարակությունը եւ այն ունի տեսակներ․․
Մեկիկ-մեկին ՝ այդ տեսակների մասին․․․
Մեր հասարակությունը եւս, ինչպես երկրագնդի բոլոր հասարակությունները, բաղկացած է մարդկանցից․
 
1.Որ քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցիչ են, լրջորեն հասկանում են վտանգները եւ փողոց են ելել որպես պարզ քաղաքացի, առանց անձնական կամ անձնավորված հավակնությունների․․.
2․Որ ոչ մի ուժի չեն հարում, լրջորեն հասկանում են վտանգները եւ ոտքի են կանգնել հանուն անվտանգության եւ արժանապատվության
 
3․ Որ ներկայացնում են որեւէ ուժ, եւ հրապարակ են գալիս մեկ նպատակով՝ «սրանց հեռացնենք, տեսնենք հետո ինչ կլինի»․․․
4․Որ գալիս են հրապարակ,նա-վսյակի, մտածելով՝ բա որ իրավիճակ փոխվի․․.
5․ Որ չեն գալիս հրապարակ եւ տանը նստած մտածում են․«բա ինձ պետք ա, աթոռակռիվ ա»․․․
 
6․Որ քպականների ազգական են ու չեն համարձակվում գալ հրապարակ․․
7․Որ քպականի ազգական են, կամ ՝իրենք են քպական եւ մտածում են․ «Իբր ինչի եք աղմկում, թողեք վայելենք».․․
8․ Որ փողոցներում ողջունում են դիմադրության շարժումը, պաչիկներ են ուղարկում, անձնական նամակներ են գրում, ասում են․ «Ձեր հետ եմ», բայց չեն գալիս հրապարակ․․
9․Որ դիմադրության շարժման մասնակիցների վրա թքում են, բութ մատը կախ են գցում․․․․
10․Որ առհասարակ չեն հետաքրքրվում, ինչ է կատարվում երկրում, թքած ունեն, գնում են գործի-տուն եւ սպասում են, որ ձեթը կէժանանա․․.
 
11․Որ մտածում են բազմահազար մարդկանց գումար են բաժանում․․․Մտածում են՝ գնա՞ն իրենց էլ գումար տան, կամ՝տեսնես ինչքան են տալիս․․․
12․Որ չեն եղել երբեք Արցախում ու երբ բազմահազար հայերը գոչում են «Ար-ցախ»,- էդ մարդիկ բութ դեմքով իրենց նույնատիպ հարեւանի հետ նարդի են խաղում, երեւի նաեւ ճպպացնում․ «տո դուք էլ, ձեր Արցախն էլ».․․
13․Որ «Գրին քարտ» են շահել ու վեշերն են կապում
14․ Որ իրենց քաղաքական մեկնաբան կամ հասարակական գործիչ են համարում, բայց նստած կեղծիք ու սուտ են տարածում դիմադրության շարժման անդամների եւ բուն շարժման մասին․․
15․Որ իբր քաղաքական ուժի անդամ են, բայց՝ իրականում կապիտուլյանտին սպասարկող են
 
16․ Որ միշտ վաճառվել են եւ հիմա ուրիշների չվաճառված լինելու եւ ազնվությանը չեն հավատում, իրենց արշինով են փորձում չափել բոլորին․․․
17․ Որոշ ԶԼՄ-ներ, խմբագիրներ,որոշ մեդիափորձագետներ այս օրերին երկրում եւ նրա շուրջ կատարվածը «լուսաբանում» են որպես սովորական միջոցառումներ, քպիկների ջրաղացին ջուր լցնելով կամ՝ չլցնելով, մտածում են՝ գործ ա, անում ենք, եւ չեն զգուշացնում հասարակությանը, որ պահն իրականում օրհասական եւ ճակատագրական է․․․Մինչդեռ իրենք անձամբ դա շատ լավ ընկալում են․․
 
18․ Եւ վերջում՝ իրական ոստիկաններ, որ ամեն պահի ուզում են թքել եւ միանալ դիմադրող հասարակությանը․․․
Ցանկը կարող եմ շարունակել, բայց՝ իմա՞ստը․․․․
Այստեղ մենք բոլորս ենք՝ ինձնից սկսած մինչեւ վերջին քպականը․․․․
Ու ես պնդում եմ՝ մարդիկ, հայեր, մինչ դուք քցում-բռնում եք, Իլհամը լավ բռնել է նիկոլի պոչը եւ ատամներով փորձելու է պահել նրան, որ ամեն ինչ վերցնի, իրենով անի․․Իսկ էդ «ամեն ինչ>-ը՝ մեր հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությունը, էդ «Ամեն ինչ»-ը դու ես, ես եմ, քո երեխան է, էն մյուսի հայրը, մենք բոլորս միասին ենք կոչվում ՀԱՅՐԵՆԻՔ եւ ՀԱՅԱՍՏԱՆ․․։
 
Ու քանի դեռ հնարավոր է փրկել մեր ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, պարտավոր ենք անել դա՝ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ եւ ՑԱՆԿԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ․․․․Առանց թուրքի Հայաստան․․․»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ