02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՎԱԶԳԵՆԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Այն Մարտունուց գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Գյուղը նախկինում Հաջիլար անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Գյուղը հարթավայրային է, ունի 3073,15 հա տարածք, որից 2600,31 հա գյուղատնտեսական նշանակություն, 302,15 հա անտառային հողեր։
 
Վազգենաշենում կային պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար) և Շոշկավանքը (17-րդ դար)։
Օկուպացիայից առաջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 323 մարդ, գյուղն ունեցել է 59 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 54 աշակերտ»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ