25 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Գիտե՞ք ինչու Նիկոլը եկավ իշխանության…»…Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք ինչու նիկոլը եկավ իշխանության, որովհետև մեր երկրի նորմալ, մտածող ու բանիմաց մարդիկ իրար միս էին ուտում և պաշտոնակռիվ անում այն ժամանակ, երբ նիկոլը իրա նենգ դավերն էր հյուսում ու արմատներ գցում Հայրենիքը քանդելու համար:

Ցավալին այն է, որ այսօրվա ողբերգությունը (նիկոլը ու նիկոլիզմը) իրանց խրատ չեղավ և նրանք նույն կերպ շարունակում են իրար միս ուտել և անտարբեր մնալ Հայրենիքը փրկելու գործընթածներին, ինչը ցավոք ոչինչով չի տարբերվում նիկոլի վարած կործանիչ քաղաքականությունից:

Հիմա խոսքս ուղղում եմ այդ մարդկանց. մի պահ կա՛նգ առեք, դուրս եկեք #կոմֆորտի զոնայից և գիտակցե՛ք, որ Հայրենիքն է դրված խաղասեղանին ու եթե կորցնենք Հայրենիքը, դու՛ք էլ հետն եք կորելու ընդմիշտ: Ավելին ասեմ, սերունդները և պատմությունը դա ձեզ չի ներելու, հասկացե՛ք ի վերջո»:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ