27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարդալով Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստը, մի շարք հարցեր առաջացան. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ինչ սպասել 25 օր անց, կամ՝ 35 օր հետո․․․
Ի՞նչ է լինելու այդ ընթացքում․․․
Կարդալով Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստը, մի շարք հարցեր առաջացան, դրանց կանդրադառնամ քիչ ուշ։ Այս պահին աչքի զարնեց երկու կետ, որոնց մասին՝ ստորեւ։
Ահա ՀՀ Սահմանադրության այն երկու հոդվածները, որ ավելի կոնկրետ են վերաբերում այսօրվա հրաժարակին եւ դրանից հետո ենթադրյալ քայլերին։
 
«Հոդված 142. Հանրապետության նախագահի հրաժարականը
Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից»:
Հարց՝ Արմեն Սարգսյանը իր հրաժարականի դիմումը/տեքստը/, որ տարածել է ՀՀ նախագահի պաշտոնական էջում, ներկայացրե՞լ է Ազգային Ժողով․․․․Թե՞ դրա կարիքը չկա․․․
 
«Հոդված 126. Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունը
Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն»։
 
Հարցս՝ իսկ եթե օրվա «իշխանությունը> հերթական անգամ խախտելով սահմանադրությունը հայտարարի՝ ի՞նչ 25 օր, հենց հիմա մի լավ ուսապարկ ունեմ ,նրան էլ նշանակում եմ, հանգիստ նստեք տեղներդ․․․Կամ՝ հայտարարի ի՞նչ 35 օր, երբ կուզեմ, կնշանակեմ․․․Առանց նախագահ ավելի լավ ա․․․մինչեւ ես կդառնամ․․․․Վերցնի ու նախագահի «թագը» կդնի իր իսկ գլխին․․․
Ի՞նչ կլինի դրանից հետո՝ համահայկական ջրհեղե՞ղ․․․․»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ