01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքի հերթական հանձնումը «մարսելու» համար մեղավորներ նշանակելու խնդիր ուներ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հունվարի 4-ին այցելել է  «Արմավիր» ՔԿՀ՝ շրջայց կատարելու և հանդիպելու 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ադրբեջանցիների կողմից գերեվարված, իսկ ներկայումս կալանքի տակ գտնվող 5 զինծառայողների հետ։

«Անչափ մտահոգիչ եմ համարում հատկապես զինծառայող Արեն Արամյանի առողջական վիճակը, որը հետևանք է թշնամու հասցրած հրազենային վիրավորման և անհամատեղելի է կալանքի հետ։ Այս թեմային առաջիկայում դեռ կանդրադառնամ։

Եթե կալանքի ու դրա երկարացման հետևանքով այս զինծառայողի առողջությունը հետագայում բարդանա, ապա նախապես զգուշացնում եմ՝ դրա անմիջական և անուղղակի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ամեն ինչ կանեմ։

Ադրբեջանական ագրեսիայի ուղղություններով ծառայություն իրականացրած ստորաբաժանումների ամենամեծ «հանցանքն» այն է, որ իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքի հերթական հանձնումը «մարսելու» համար մեղավորներ նշանակելու խնդիր ուներ։

Չբացառելով ադրբեջանական ագրեսիայի օրերին, առանձին զինծառայողների թույլ տված իրավախախտումները, շարունակում եմ պնդել, որ ամբողջության մեջ, հանձնված տարածքների և ստեղծված իրավիճակի պատճառը ՀՀ իշխանությունների՝ զինված ուժերին հասցվող տարաբնույթ հարվածներն են, որոնք բավականին բարդ վիճակ են ստեղծել հայկական բանակում։

Անընդհատ իշխանության թիրախում գտնվելով՝ շարքայինից մինչև գեներալ, զինված ուժերը շարունակաբար ցնցումների են ենթարկվում, որի պայմաններում խնդիրներն անխուսափելի են դառնում։

Եվ այս իրավիճակում տապալումների, կորուստների պատասխանատվությունը բացառապես բարդել տարբեր օղակների զինծառայողների վրա, ուղղակի անթույլատրելի է»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ