29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեզ վախեցնել հնարավոր չէ.ազատամարտիկները համաժողով են արել եռաբլուրում

Մենք այստեղ միտինգ չենք անում, հանրահավաք չենք անում, մենք այսօր փորձել ենք այստեղ համախմբել բոլոր նրանց, ովքեր ցավ են ապրում ՀՀ-ի այսօրվա  իրավիճակի համար, ովքեր ուզում են վաղվա օրը լուսավոր տեսնել, մենք այստեղ այսօր համաժողով ենք անում: Այս մասին Եռաբլուրում ազատամարտիկների հավաքի ժաանակ բոլոր ազատամարտիկների անունից հայտարարեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը և հավելեց. ՛՛Մենք` ազատամարտիկներս, ուզում ենք և պատրաստ ենք` մեզ վրա պատասխանատվություն վերցնել հայ ժոողովրդի անվտանգության և վաղվա կարևոր օրվա համար՛՛:

Ազատամարտիկը  վստահեցրեց, որ  իրար թիկունք կանգնող ազատամարտիկները   պատրաստ են ժողովրդի հոգսը իրենց ուսերի վրա վերցնել:  ՛՛ Մեզ պետք է, որ ժողովուրդն իրոք ասի այո, մենք այսօրվանից անցնում ենք կոնկրետ գործողությունների: Մենք այլևս որևէ մեկս ոչ մի անօրինականություն չենք հանդուրժելու, այլևս որևէ մեկին` ոչ իշխանական, ոչ էլ ոչ իշխանական թևից չենք հանդուրժելու, որ  խաբեն ձեզ՛՛,-նշեց Հակոբյանը:

Ազատամարտիկները նշեցին, որ այլևս չեն պատրաստվու թույլ տալ, որ ոտնահարվեն ժողովրդի իրավունքները:

՛՛Մենք զորավիգ ենք մեր ժողովրդին, որ ժողովուրդն էլ իմանա, որ իրեն վախեցնող չի կարող լինել մեր երկրում՛՛,-ասաց ազատամարտիկ, հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

Պետրոսյանը կոչ արեց իշխանություններին հեռու մնալ ազատամարտիկներից.՛՛ Բոլորիս  անունից կոչ եմ ուզում անել իշխանություններին` սթափեցնել այդ ստահակներին, նրանց ովքեր որդեգրել են մեր երկրում նմանատիպ կեցվածքով ահաբեկել  ժողովրդին և վախի մթնոլորտ ձևավորել: Մեզ վախեցնել հնարավոր չէ, մենք ավելի քան միասնական ենք այսօր և զորավիգ ենք կանգնելու մեր ազգին՛՛,-նշեց ազատամարտիկը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ