03 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տկլոր մանեկեններն ու ծերունին

 …Եսն  ու  Եսը  զրույցի  են  բռնվել.

-Տեսնես  մեր  մշակույթի  վիճակը  ի՞նչ  է լինելու:

-Շատ  էլ  լավ  է  լինելու. մշակույթ  ունենք  աշխարհը  չունի:

-Է՜հ, հուշարձաններ  էլ  ունենք  աշխարհը  չունի, բայց   դնելու   տեղ  չունենք  կամ էլ  ունենք, բայց  դեռ  դեգերում ենք…

Վերջերս  նման  դեգերումներից  ՛՛մազից   պրծավ՛՛  Լևոն  Թոքմաջյանի  լավագույն  գործերից  մեկը՝  Կարա  Բալան, բայց  արի  ու  տես, որ  մրից  ելանք, մրջուրն  ընկանք, իսկ  ավելի  ճիշտ   տկլոր  մանեկենների  ՛՛շարքում՛՛  հայտնվեցինք:

՛՛Մի  խումբ   խելոքներ՛՛   քցեցին-բռնեցին  կամ էլ  արևելյան  ծուլության  համաձայն  քցեցին  ու  ալարեցին   բռնել   և  որոշեցին, որ   ազգապահպան, մշակութապահպան (ինչ  էլ  ճռճռան  բառեր  են) գործ  են  անելու  և  Կարա Բալան  ետ  են  վերադարձնելու  Աբովյան  փողոց՝ ՛՛Հագուստի   աշխարհի՛՛  տկլոր  մանեկենների  կողքը՝ ՛՛իր  նախկին  տեղը՛՛. իսկ  միթե՞    տկլոր  ՛՛քույրերի  և  եղբայրների՛՛  հարևանությունը   Կարա  Բալայի  նախկին  տեղն է:

՛՛Հագուստի   աշխարհի՛՛  տկլոր   մանեկենները  և  այդ  շենքի  մաս  հանդիսացող, կներեք  արտահայտությանս  համար, ՛՛պատվանդանը՛՛  ամենևին էլ կապ  չունի  արդեն  իսկ  համապատասխան  պատվանդան  ունեցող  քանդակի  հետ, որը  նախատեսված  է  ավելի  մոտ  լինել  գետնին՝  դրանով իսկ  դառնալով  Երևանի  քաղաքացիներից  մեկը. բարի  ու  ժպտերես  մի  պապիկ, ով  ծաղիկներ  էր  բաժանում  անցորդներին:

Ապշեցնող  է  հատկապես  Թոքմաջյանի  վերաբերմունքը, ով  չնայած  շատ  լավ  գիտի, որ  Կարա  Բալան  ամենևին  էլ  իր   տեղում  չի, չի  առարկել  քանդակի՝  տկլոր   մանեկենների  կողքին  հյուրընկալվելուն…նույնիսկ  հարցազրույցներից  մեկում  նշում է, որ  տեղը  ինքն  է ընտրել՝ հաշվի  առնելով  այն, որ  ՛՛Հագուստի  աշխարհը՛՛  մի  օր  կվերածվի  ծաղիկների  աշխարհի…պահո՜…

Սեդա  Մանուկյան

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ