28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Սայլակներով պարել են հարսանիքին … ցնցող էր /վիդեո/

Երկու ոտք չունեցող ազատամարտիկին՝ լավատեսությունը ստիպեց  ամուր կանգնել հավատամքի հողին: ՛՛Սատար հաշմանդամների՛՛ ՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը ապրում է հավատով և հավատ է ներարկում նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց:

Այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում՝ հաշմանդամութայն միջազգային օրվա առիթով Դանիելյանը խոսեց հաշմանդամներին հուզող հարցերի շուրջ:

՛՛ Ցանկալի է , որ Հայաստանում սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց համար ամեն ինչ լինի մատչելի:  Հասարակությունը գործ ունի հաշմանդամի հետ: Չի կարելի նրան նայել այլ կողմից: Դրանով ինքներդ եք լավ զգալու: Նպատակային գործողություններ են տարվում թեքահարթակների պատրաստման հետ կապված, սակայն Երևանի բնական տեսքը այնպիսին է, որ Մարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա՛՛,-նշեց Դանիելյանը:

Դանիելյանը նկատեց, որ հաշմանդամների մեջ մեծ թիվ են կազմում արվեստով զբաղվող մարդիկ ու նրանք ավելի ազատ են.՛՛Վերջերս ընկերներիցս մի ընտանիքի կնունքին 4 հոգի՝ սայլակներով պարում էին, չեք պատկերացնի ինչ սիրուն էր: Այ սա արդեն ապրելու կերպ է՛՛,-հավելեց Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ