26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավաճանությունից են խոսում. ազգային շահին դավաճանողը նա է,ով վախենում է ԱԺ ամբիոնից ասել՝ Շուշին ու Հադրութը օկուպացված են. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

ԱԺ-ում «կառավարության ծրագրի» քննարկումն ապացուցում է ,որ քաղաքական ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ,
այլ ավելի է խորացել։
 
Դավաճանությունից են խոսում։
Թշնամի երկրի ղեկավարին «կառուցողական» անվանելն ի՞նչ է,եթե ոչ դավաճանություն։
Հոկտեմբերի 19-ին պատերազմ չդադարեցնելն ու անհամեմատ ավելի աղետալի կորուստներով նոյեմբերի 9-ին «կապիտուլյացիա» ստորագրելն ի՞նչ է,եթե ոչ դավաճանություն։
 
Ազգային շահին դավաճանողը նա է,ով վախենում է ԱԺ ամբիոնից ասել՝ Շուշին ու Հադրութը օկուպացված են։
Հազար եմ ասել՝ հերիք է խոսեք ժողովրդի վստահությունից։
Ակնհայտ փաստ է՝ հիտլերին ու մուսոլինիին էլ է ժողովուրդը ձայն տվել,հետո ի՞նչ։
Իսկ ամենամեծ թալանը՝ «թաքուն» սսորագրությամբ Արցախի 75 տոկոսի հանձնումն է ։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ