25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Գեներալն իրեն դրսևորեց գեներալի պես. մի բան, որ մենք վաղուց չէինք տեսել այն օրից ի վեր, երբ գենշտաբի «գեներալները» կապիտուլացվեցին կապիտուլյանտի առջև»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2-3 հազար տարի է՝ ինչ մարդկությունն ունեցել է «գեներալներ» կոչվող մարդկանց շրջանակ։ Հարյուրամյակներով այդ մարդկանց համար ձևավորվել է պատվի մի չգրված կոդեքս, պարտականությունների մի համակարգ, որը գեներալների համար միշտ ավելի բարձր է եղել, քան այն, ինչ գրած է եղել տվյալ պետության օրենքներում։
Այդ չգրված կոդեքսի մաս է օրինակ, դեմ առ դեմ վիրավորանքին համարժեք արձագանքելու ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, խոսքը գետնով չտալու ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, և այլն։

Ի՞նչ տեղի ունեցավ այսօր։ Շիշ բռնողը Գեներալ-գնդապետ Օհանյանին անուղղակիորեն անվանեց «դավաճան» և ուղղակիորեն՝ «արա»-ով դիմեց։ Ու այդ վիրավորանքին գեներալը արձագանքեց շատ համարժեք։ Գեներալն իրեն դրսևորեց գեներալի պես. մի բան, որ մենք վաղուց չէինք տեսել այն օրից ի վեր, երբ գենշտաբի «գեներալները» կապիտուլացվեցին կապիտուլյանտի առջև՝ իրենց խոսքը գետնով տալով։
Այսքան բան։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ