27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Մեր երկիրը վտանգված է, պետք է մտածել այն փրկելու մասին. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մեր երկիրը վտանգված է, պետք է մտածել այն փրկելու մասին․ որևէ այլ օրակարգ արդիական չէ։  31 տարի առաջ, երբ ընդունվում էր Հայաստանի Անկախության հռչակագիրը ողջ հասարակությունն ապրում էր երազանքով և հուզմունքով։ Հայ ժողովուրդը վերստին Անկախ պետականություն կերտելու հնարավորություն էր ստացել։ Արցախյան շարժման ոգևորիչ ուժը, մարդկանց միասնությունը բոլորին մղում էր հաղթանակի, ոչինչ էին թվում բոլոր կարգի դժվարություններն ու արգելքները։

Այդ ժամանակ ոչ ոք չէր կարող մտածել անգամ, որ պետականության կերտման ճանապարհին Հայաստանը կարող է հայտնվել դավադիր թշնամիների ձեռքում, ովքեր կկործանեն բոլորի վաստակն ու հաջողությունները, Հայրենիքը կհանձնեն թշնամուն, կկոտրեն հասարակության ողնաշարը, կքայքայեն մեծ դժվարությամբ ստեղծված պետական և հանրային մյուս բոլոր ինստիտուտները, կհեղինակազրկեն երկիրը և նորից մեզ կկանգնեցնեն պետականության կորստի վտանգի առջև։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ