04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռազմաքաղաքական իրադրությունը մնում է լարված, իսկ մենք չգիտեմ՝ ԱԺ-ում ինչով ենք զբաղված. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր հայտարարեց՝ Ազգային ժողովի ներսում ու դրսում հակադրվող իրականություն է։

Նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նշել էր՝ իրավիճակը սահմանին շարունակում է մնալ բավականին լարված։

«Երեք ամիս է՝ ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված, այսօր ունենք խորը խնդիրներ, որի մասին չեմ կարող խոսել այս ամբիոնից, այդ մասին խոսելն էլ է մեր համար անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծում, բայց մենք այսօր չգիտեմ, թե ինչով ենք զբաղված», – ասաց Աբրահամյանը։

Պատգամավորը նշեց, թե այսօր Ազգային ժողովում պետք է սկսեին խոսել սահմանից ու հետագայում էլ սկսեին զբաղվել բանակի ռեֆորմներով, զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ։

«Ո՞րն է մեր անելիքը», – հարց հնչեցրեց Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ