08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աոաջին բջջի մեջ կյանք է ներշնչել Ինքը Արարիչը. մեծերը՝ Աստծո մասին

Աստվածաշունչը հստակ հայտարարում է, որ մարդը արարչագործության պսակն է՝ ստեղծված Աստծո պատկերով ու նմանությամբ: Աստվածաշունչը հաստատում է նաև, որ մարդը, ըստ մարմնի կառուցվածքի, կազմված է հողից, իսկ մարդկային հոգին’ Աստծո Հոգուց, դա Աստվա­ծության շունչն է: Իսկ ինչ վերաբերում է տիեզերական, բուսական ու կենդանա­կան աշխարհին, Աստվածաշունչը կրկին հաստատում է, որ դրանք Աստծո Խոս­քով են ստեղծվել 5-6 օրվա ժամանակամիջոցում, որը, իհարկե, կարող է ընդգրկել միլիոնավոր տարիներ, և այդ տարիների ընթացքում կատարված գործըն­թացների ուսումնասիրությունը թողնված է գիտնականներին:

Այն մասին, թե բոլոր տեսակներն ինչպես են հայտնվել երկրի վրա, և որքան է տևել նրանց զարգացման, ինչպես նաև մարդու ստեղծման գործընթացը, Աստ­վածաշունչը ոչինչ չի ասում: Ուստի դարվինիզմը բնագիտական տեսանկյունով չի կարող հակադրվել Աստվածաշնչին:

Նշված պնդումները Դարվինի հռչակավոր ”Տեսակների ծագումը” գրքից են, որտեղ հստակ շարադրված են Աստծո և Տիեզերքի փոխհարաբերության շուրջ նրա ունեցած հայացքները: Այդ գիրքը նա լիովին սրբագրեց և վերջնական փոփոխություններով վերահրատարակեց իր մահից մեկ տարի առաջ: Ուստի դժ­վար չէ եզրակացնել, որ Դարվինն իր աստվածամետ հայացքներին հարազատ մնաց մինչև երկրային կյանքի ավարտը: Ուշադրության արժանի են հատկապես գրքի բնաբանները, որոնք ներկայացնում ենք հատվածաբար:

՛՛Աոաջին բջջի մեջ կյանք է ներշնչել Ինքը Արարիչը՛՛:

՛՛Նյութական աշխարհի մասին կարող եմ ասել հետևյալը, տեսնում ենք երևույթ­ներ, որոնք ընթանում են խիստ կարգավորված ընդհանուր օրենքներով, որոնք փաստում են ոչ միայն Աստծո միջամտությունը բնության, այլև Նրա ներկայությու­նը Տիեզերքի ծագման գործում՛՛:

՛՛Բնության մեջ բոլոր տեսակները այնքան նման և այնքան տարբեր են, որ հաս­տատվում է բոլորի վրա ներգործող օրենքների ազդեցությունը, վերարտադրություն, ժառանգականություն, փոփոխություններ, որոնք կախված են կյանքի պայմաններից, ուղղակի և անուղղակի ազդակներից: Երբ մտածում ենք Արարչի կողմից ստեղծված Տիեզերքի, բնության, կյանքի և բոլոր տեսակի օրենքների մասին, մեր մտածելակեր­պի մեջ ծնունդ է առնում մեծագույն վեհություն անսահման մեծ Աստծո հանդեպ, Ով ստեղծեց կենդանի էակների անթիվ, սքանչելի ու կատարյալ ձևեր դնելով նրանց ժա­մանակի, տարածության, օրենքների անփոփոխության սահմաններում՛՛:

՛՛Համարել, որ կյանքը երկրի վրա սոսկ դիպվածորեն է առաջացել, նույնն է, ինչ ընդունել, որ բառարանը կազմվել է տպարանում առաջացած պայթյունի արդյունքում՛՛:

՛՛Ենթադրել, թե աչքն առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, ինձ հույժ անհե­թեթ է թվում՛՛:

Չարլզ Դարվին

Henaran.am-ը իր  ընթերցողին է ներկայացնում հանրահայտ մարդկանց տեսակետը, մեկնաբանությունը Աստծո եւ նրա՝ մարդկությանն ուղղված կյանքի խոսքի՝ ՛՛Աստվածաշնչի՛՛ վերաբերյալ` ”Մեծերը Աստծո մասին” գրքից, որտեղ ներկայացված են մարդկության պատմության մեջ իրենց գործունեությամբ անջնջելի հետք թողած անհատների մեկնաբանություններն ու կարծիքը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ