05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Չի բացառվում, որ մի օր էլ Հայաստանում ֆեմինիստական շարժում սկսվի

Այսօր Հայաստանում մեկնարկում է ՛՛Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա՛՛ քարոզարշավը:  Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ սրա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել կանանց իրավունքների ու դրանց ոտնահարման վրա:
Սուսաննա Վարդանյանը բերելով կենտրոնի ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը Հայաստանում՝ նկատեց, թե զանգերի քանակը գնալով շատանում է, բայց դա չի նշանակում, որ զուգահեռ ավելանում է դեպքերի քանակը:

 Ըստ նրա՝ ընտանեկան բռնության հիմնական պատճառներն են վերհսկողությունը դիմացինի վարքի վրա և ուժի գործադրումը: Իսկ բռնությունները երեք տեսակ են՝ հոգեբանական, սեռական և ֆիզիկական:
Կենտրոնի օգնական Քրիստինա Պետրոսյանը հայտնեց, որ կենտրոն այցելել են 400-ից ավելի կանայք, որից 176-ը դժգոհել է առաջնային բռնություններից, 282-ը՝ կրկնվող բռնություններից:

Հարցին, թե հնարվոր է մի օր էլ Հայաստանում ֆեմինիստական շարժում սկսվի, Սուսաննա Վարդանյանը չբացառեց. ՛՛Հայաստանի կանայք ակտիվ են,և տենդենց կա կանանց շարժում կազմակեպել, քանի որ ունենք ակտիվ կանայք, բայց կանանց շարժում դեռևս ձևավորված չէ: Դրա համար ամեն ինչ կարելի է սպասել՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ