Ռուս սեքս խորհրդանիշն ընտրել է Հայաստանը
Երեւանում է ռուս երգչուհի, ռուսական էստարադայի սեքս խորհրդանիշ Վերա Բրեժնեւան: Միայն թե այս անգամ նրա ներկայության մոտիվացիան դուրս է մասնագիտությունից:
Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով համատեղ ծրագրի բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան նոր է նշանակվել այս պաշտոնում: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ը ՄԻԱՀ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների շարք է նախաձեռնում:
Բրեժևան առաջին այցելության համար Հայաստանն է ընտրել, քանի որ այստեղ վարակակիրները բավական քիչ են, ՛՛իշխանությունների կողմից էլ բավական ջանքեր են գործադրվում՛՛ պայքարի համար:
”Առաջինը, որ այս պաշտոնում արել եմ՝ թեստ եմ անցել ու բոլորին կոչ եմ անում դա անել”,-նկատեց երգչուհին: Բացի այդ, բարի կամքի նորանշանակ դեսպանը կոչ արեց արհամարհանքով ու հակակրանքով չվերաբերել վարակակիրներին:
”Ես հնարավորություն ունեցա հանդիեպելու կանանց, ովքեր բախվել են ՄԻԱՎ-ի խնդրին: Նրանք զարմանալի, ուժեղ և գեղեցիկ կանայք են: Ցանկությունս մեծ է, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել նրանց, որ նրանք չվախենան օգնություն հայցել: Եվ որ օգնությունը լինի ժամանակին ու որակյալ: ՄԻԱՎ-ը չպիտի խոչընդոտի նրանց լիարժեք և երջանիկ կյանքին Հայաստանում”:
Վերան մասնակցելու է իրազեկման և կանխարգելման ծրագրերին` հատուկ ուշադրություն դարձնելով ՄԻԱՎ-ին բախված կանանց խնդիրներին: ”Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում պետք է լինի առաջին երկիրը, որը կկասեցնի ՄԻԱՎ-ի համաճարակը մինչև 2020 թվականը”,-ընդգծեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածաշրջանակային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան:
Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը ողջունեց միացյալ ծրագիրը ու կարևորեց այս ոլորտը` այն դիտարկելով առաջնահերթ խնդիրների շարքում:
Մանրամասները` քիչ անց: