14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Եռաբլուրում հողին են հանձնում կործանված ուղղաթիռի զոհերին

Այս պահին ՛՛Եռաբլուր՛՛ զինվորական պանթեոնում հողին են հանձնում կործանված ուղղաթիռի զոհերին՝ ուղղաթիռի հրամանատարն մայոր Սերգեյ Սահակյանին (37 տարեկան), լեյտենանտ Ազատ Սահակյանին եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին: Տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը:

Տեղացող ձյունը չի խանգարում սգո թափորին՝ հաղթահարելու Եռաբլուրի բարձունքը:

Նախօրեին, Նորքի  Սուրբ Սարգիս եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցմամբ տեղի է ունեցել հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը, որին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Արցախից եւ Հայաստանից, զինվորականներ, մեծ թվով քաղաքացիներ: 

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցվեց  հայկական Մի-24 ուղղաթիռը և զոհվեցին անձնակազմի երեք անդամները:

 

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

Լուսանկարը՝ Հովհաննես Մովսիսյանի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ