08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իմպիչմենթի հարց

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնել նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու /իմպիչմենթ/ հարցը: Նշենք, որ նախագիծը օրակարգ կմտնի, եթե նվազագույնը 44 ստորագրություն հավաքվի, իսկ ոչ իշխանական պատգամավորների թիվը 44-ից ավելին է:

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ դեմ են նման նախագծին, և եթե այն նույնիսկ մտնի օրակարգ, դեմ են քվեարկելու: ՛՛Մենք բազմիցս ենք արտահայտել մեր դիրքորոշումը:

Մենք Սերժ Սարգսյանի հրաժարականը չենք պահանջում՛՛,-ասաց պատգամավորը: Պատճառները հետևյալն են. ՛՛Առաջինը՝ մենք շուրջ վեց տարի համագործակցել ենք Սերժ Սարգսյանի հետ, նախագահական ընտրություններին պաշտպանել ենք իր թեկնածությունը, սա զուտ բարոյական տեսանկյունից, և երկրորդ՝ ինքը հեռացող նախագահ է, հայտարարել է, որ ժամկետի ավարտից հետո գնալու է՛՛:

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղյակ չէ՝  խմբակցությունում ստորագրություն տալու վերաբերյալ քննարկում եղել է, թե ոչ: ՛՛Եթե նմանատիպ հարց խմբակցության կողմից բարձրացվի, մենք կքննարկենք: Այս պահին որևէ քննարկում չի եղել  կոնկրետ պատասխան չեմ կարող տալ՛՛:

Դիտարկմանը, թե ՛՛Ժառանգությունը՛՛ մշտապես իշխանափոխության պահանջ է դրել, Մարտիրոսյանն արձագանքեց. ՛՛Իշխանափոխության անհրաժեշտությունը և նրան ուղեկցող, դրան բերող գործողությունները տարբեր են: Դա նաև կախված է նրանից, թե դա իսկապես այդպիսի գործողություն է, թե էմոցիա խլող գործողություն ընդամենը: Դրա համար եթե առաջարկը լինի խմբակցությանը, կքննարկենք: Եթե անհրաժեշտությունը լինի, նաև վարչությանը կներկայացնենք, կպասխանենք՛՛: 

ԱԺ ՀՅԴ ու ՀԱԿ խմբակցությունների պատգամավորներից չհաջողվեց ճշտել, թե ինչպես են վերաբերում այս նախագծին: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն այս մասին ՛՛ՀԺ՛՛-ի հետ զրույցում ասել է, որ եռյակը դեռ կքննարկի ու կորոշի:

՛՛Մենք մեր քաղաքական օրակարգն ունենք, չէ՞: Դրա մեջ ենք տեղավորվում ու այդ հարցերը եռյակի ձևաչափում են քննարկվում՛՛,-ասել է նա՝ հավելելով, որ եռյակի օրակարգում են սահմանադրական փոփոխությունների կասեցումը, Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ու արտահերթ ընտրությունները:

Փաշինյանի այս նախաձեռնությունը ողջունել է ՛՛Ժառանգական՛՛ Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, վերջինս էլ էր նման առաջարկ արել ՛՛եռյակին՛՛: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ