16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ը մոտ ժամանակներս կոալիցիայի կազմում կլինի

՛՛ԲՀԿ-ը նախ պետք է կողմնորշվի, թե որ դաշտում է ինքը գտնվում և խնդիրներ չունենա իր ընդդիմադիր դիրքորոշման մասին հայտարարելու համար: ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի բանակցությունները մենք չենք դիտարկում որպես ԲՀԿ պաշտոնական կարծիք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջեւ ընթացող կոնսուլտացիաներիվերաբերյալ ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ ավելի վաղ պետք է ԲՀԿ-ն այդ առաջարկն աներ: Իսկ այն, որ առաջարկը հնչել է հենց հիմա, Փոստանջյանը քաղաքական քայլ է համարում:

Ասուլիսի մյուս բանախոս ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը համաձայնեց ՝ նշելով, որ նախկինում էլ միասնական շտաբի օրինակը կար, սակայն դրանից հետո բազմաթիվ տհաճ խոսակցություններ ու իրողություններ ջրի երես դուրս եկան:

՛՛Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկը ոչ տեղին է, ոչ ժամանակին՛՛,-նկատեց Սահակյանը:

Զարուհի Փոստանջյանը ընդգծեց , որ ինքը ԲՀԿ-ին չի տարանջատում կոալիցիայից: ՛՛ԲՀԿ-ը հնարավորություն չունի կոալիցիայից այդքան հեշտ անջատվել: Չեմ բացառում, որ մոտ ժամանակներս ԲՀԿ-ը պաշտոնապես կընդգրկվի իշխանական կոալիցիայի կազմում՛՛,-եզրափակեց Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ