Քրեակատարողական հիմնարկներում հոգեւոր ծառայություն կհիմնվի

Նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև պայմանագիր կստորագրվի Քրեակատարողական ծառայությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն հիմնելու վերաբերյալ:
Պայմանագիրը կստորագրեն ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: