03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Զինվորը երբևէ ինչ-որ բան չի ճանկռտել, բանակը երբևէ սոված չի եղել. Պաշտպանության նախկին նախարար

Մեր բանակը երբևէ սոված չի եղել, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով բանակի մասին իշխանության ձևակերպումները՝ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը:

Նա իշխանության ձևակերպումները համարում է հարված՝ սեփական բանակին:

«Հարց կարող են ուղղել իրենց ցուցակում ընդգրկված մարդկանց, ովքեր երկար տարիներ զբաղվել են բանակի նյութատեխնիկական ապահովման խնդիրներով: Համոզված եմ, որ նրանք կփաստեն՝ բանակը սոված չի եղել: Բանակի զինվորը երբևէ ինչ-որ բան չի ճանկռտել», – նշեց Օհանյանը:

Նա ընդգծեց, որ սննդի բարելավում է եղել և մշտական տեղակայման վայրում, և մարտական հերթապահությունում:

«Համեմատություններ են անում նախկին և այսօրվա աշխատանքի միջև, հատկապես ինժեներական աշխատանքի ու բանակի սպառազինության ու ռազմական տեխնիկայով համալրան: Ինձ համար անհասկանալի տոկոսներ են նշում՝ 20-6000 տոկոս: Սա մանիպուլյացիա է՝ սեփական ժողովրդին շփոթեցնելու, մոլորեցնելու համար», – ասաց Օհանյանը:

Նրա խոսքով՝ եթե ներկայիս իշխանությունները իշխանության չլինեն, բանակն ավելի արագ տեմպերով կվերականգնի իր երբեմնի համբավը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ