02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Քարոզչության հենց առաջին օրը Ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտում է արձանագրել ԲՀԿ-ի կողմից

Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:

Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է հետևյալ հայտարարությունը.
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրահանգով ս.թ. հունիսի 6-ից Մասիսի կոնյակ-գինու գործարանի ներկայացուցիչները լինելու են Արտաշատի տարածաշրջանի բոլոր գյուղերում և անհատապես տեղում կնքելու են խաղողի մթերման պայմանագրերը: Բոլորին խնդրում ենք նեղություն չկրել և չգնալ գործարան պայմանագրերի համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ, Երևանյան 7, Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց»:

ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «նախընտրական քարոզչության ժամանակ … թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:

Ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունից խաղողագործներին նման առաջարկ կատարելը իրենից ներկայացնում է նախընտրական քարոզչության ժամանակ տրվող՝ խաղողի մթերման ծառայությունների խոստում, ինչն արգելված է օրենքով:

Ընտրությունների վերահսկման կոմիտեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կոչ է անում վերացնել նշված խախտումը և նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան:

Ընտրությունների վերահսկման կոմիտե

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ