16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ներդրումների միֆի մասին․ Սուրեն Պարսյանի գրառումը

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եթե Հայաստանում հորդող ներդրումներ կան, ապա ինչու՞ էր վերջին ամիսների ընթացքում կենտրոնական բանկը դրամի փոխարժեքը կայունացնելու համար դոլարային խոշոր ներարկումներ կատարում տնտեսության մեջ՝ փոշիացնելով մեր արտարժութային պահուստները։ Ակնհայտ է, որ մեծածավալ ներդրումների առկայության պարագայում դրամի փոխարժեքն արհեստական և պարբերաբար կայունացնելու կարիք չէր ունենար։

Իսկ եթե կառավարությունը կարծում է, որ պետական պարտքն ավելացնելու հաշվին, խոշոր բիզնեսին գումարներ վերադարձնելով (զիջելով)՝ ներդրումները կաճեն, ապա նրանք ինքնախաբեությամբ են զբաղված»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ