01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնության անդամները ստորագրահավաք են կազմակերպել

ՀՀ վարչապետի ժպ Նիկոլ Փաշինյանին, ՊՆ ժպ Վաղարշակ Հարությունյանին, ԱԱԾ տնօրենի ժպ Արմեն Աբազյանին, ԱԳՆ ժպ Արա Այվազյանին, ոստիկանապետի ժպ Վահե Ղազարյանին
 
Հաշվի առնելով, որ սահմանային ճգնաժամիշուրջ առկա է բազմակողմանի տեղեկատվության պակաս, անորոշություն, ապատեղեկատվության տարափ, ինչպես նաև հասարակության լայն շրջանում՝ զանգվածային խուճապ, իսկ երկրի վարչապետն ու իշխանությունների ներկայացուցիչները հայաստանյան ԶԼՄ-ներին ու լրագրողներին մեղադրում են «ադրբեջանական քարոզչություն» իրականացնելու մեջ, «Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնության անդամներս պահանջում ենք ՀՀ կառավարությունից գործուն միջոցներ ձեռնարկել․
․ Թույլատրել սահմանային ճգնաժամային տարածքներում տեսա և լուսանկարահանում իրականացնել
․ Չեղարկել ԱԱԾ-ի կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» փոփոխությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում արգելվում է տեղի բնակիչներին, լրագրողներին և զբոսաշրջիկներին տեսալուսանկարահանող սարքեր օգտագործել: Արգելվում է նաև անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:
․ Բացառել խտրական վերաբերմունքը, որպեսզի հանրությունը լինի տեղեկացված սահմանային իրադարձությունների վերաբերյալ
Քանի որ՝
․Մեզ լռեցրել եք COVID-19-ի ժամանակ
.Մեզ լռեցրել եք 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ
Փաստացի ստեղծել եք ինֆորմացիոն բլոկադա, որի հետևանքով ոտնահարվել են ինչպես լրագրողների աշխատանքային, այնպես էլ հասարակության տեղեկացված լինելու իրավունքները, ինչը ձևավորել է նաև անվստահության մթնոլորտ նաև մեր՝ լրագրողներիս նկատմամբ։
 
Հայաստանյան լրատվական դաշտը, բացառությամբ մեկ-երկու «արտոնյալ» լրատվամիջոցների, փաստացի արգելանքի տակ է և հնարավորություն չունի մեր հայրենիքի ու հայ ժողովրդի համար ճակատագրական այս ժամանակահատվածում իր մասնագիտական պարտքը կատարելու՝ ՀՀ սահմանային հատվածներում տիրող իրավիճակն արձանագրելու, փաստահավաք գործունեություն ծավալելու, փաստավավերագրական նյութեր տեսալուսանկարահանելու առումով: Հիշեցնենք, որ նման պահանջ ՀՀ կառավարությանը ներկայացրել էր Ադրբեջանը: Անհերքելի է, որ Հայաստանում ստեղծված տեղեկատվության պակասի ու տեղեկատվական բլոկադայի պատճառով հանրությունն ստիպված է «ապավինել» ադրբեջանական լրատվամիջոցների՝ խուճապ, վախ ու հուսալքություն առաջացնող տեղեկություններին: Բացի այդ, առկա սահմանափակումները հակասում են օրենքներին և Սահմանադրությանը։
Լրագրողներին թույլ չտալով հենց տեղից լուսաբանել սահմանային դեպքերն ու գործընթացները և հանրությանը տեղեկացնել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ՝ իշխանությունները խախտում և ոտնահարում են տեղեկատվության ազատության մասին օրենքը, ինչպես նաև ՀՀ Սահամադրության 42-րդ և 51-րդ հոդվածներով նախատեսված ազատություններն ու իրավունքները՝ դա ներկայացնելով իբրև երկրի անվտանգության սպառնալիքների կասեցում։ Մինչդեռ ամենևին օրինաչափ չէ այդ պնդումը, ինչը կարող ենք ապացուցել։
 
Ուստի պահանջում ենք չեղարկել ԱԱԾ-ի գործողության թույլտվությունը, ըստ որի մինչ այժմ լրագրողներին արգելվում է ՀՀ սահմանային շերտերում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը: Ելնելով տեղեկատվական բլոկադայի անհանդուրժելի իրավիճակից՝ պահանջում ենք ապահովել լրագրողների անվտանգ տեղաշարժը՝ սահմանային գոտիներ, որի համար նախաձեռնում ենք այս ստորագրահավաքը։
 
Ստորագրահավաքը բաց է և կարող են միանալ բոլոր լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունները՝ մայիսի 18-ին, ժամը 18-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտ։
 
Լրագրողական համայնք
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ