24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այ տղա, ՀԱՊԿ-ին ինչո՞ւ ես դիմել, դու Զինված ուժեր, Պաշտպանության նախարարություն, ԱԱԾ չունե՞ս․ Էդուարդ Շարմազանով

Հայաստանում չկա իշխանություն, Հայաստանում կա Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող խունտա՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Այսօր չկա ինքնիշխանություն, Մուրադովն ունի ավելի շատ իշխանություն, քան սա։ Երբ որ Հայաստանը չունի իշխանություն, չունի գործադիրի ղեկավար, ունի ֆեյսբուքյան լայվերով մոլորության մեջ գցող խեղկատակ, բնականաբար, Մուրադովը պետք է բանակցի։ Ասում է՝ ՀԱՊԿ-ին ենք դիմել, ՀԱՊԿ-ին ինչո՞ւ ես դիմել, այ տղա, դու Զինված ուժեր, Պաշտպանության նախարարություն, ԱԱԾ չունե՞ս։ Սնայպերներով գնում ես Սյունիք, սնայպերներին տանեիր թող Սյունիքի սահմանները պահեին։ Չնայած սրանց դա հայրենիք չի։ Սիրելի ժողովուրդ, ինչքա՞ն եք սրան հանդուրժելու, որ մինչև տեսնեք թուրքը ձեր ննջարանում թեյ է խմում»,- ասաց նա։

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի երեկ հնչեցրած այն արտահայտությանը, որ Ադրբեջանը մեր հասարակության մեջ է փորձել սերմանել, որ հաղթել է, Շարմազանովը հակադարձեց․ «Եթե Ադրբեջանը չի հաղթել, դու և Նիկոլը գնայիք Շուշիում փառատոն անելու․ Շարմազանովը՝ Արմեն Գրիգորյանին, ինչո՞ւ էին Մեհրիբանն ու Ալիևը գնում։ Եթե Ադրբեջանը չի հաղթել գնա Հադրութ, Թալիշ, Մատաղիս»։

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին պարտված պետությունից դարձրեց հաղթած պետություն։

«Բոլոր երեք վարչակարգերի օրոք Ադրբեջանը չուներ ազգային իդեա։ Նրանք այսօր սրա ապիկարության, միգուցե դավաճանության կամ թուլակամության արդյունքում ադրբեջանցիների հետ սպանեցին մեր 30 տարվա երազանքը։ Մենք մեր երեխաներին դաստիարակել ենք Շուշիի ազատագրմամբ, և եթե մարդը մայիսի 9-ով մարզում հանդիպում է կազմակերպում, ուրեմն՝ այդ մարդն ունի արժեքային լուրջ պրոբլեմ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ընդդիմությա մեջ որոշակի տարաձայնություններ մցնել և հասնել արտահերթ ընտրությունների։

Ինձ համար դժբախտաբար մենք հասել ենք անցանկալի լուծման։ Այս ամենի լուծումը համընդհանուր համաձայնությունը պետք է լինի։ Մեր ամենամեծ խնդիրը անտարբերությունն է։ Ես շատ ուրախ եմ, որ այս ընտրությունների ընթացքում հնարավոր է քաղաքական բովանդակություն, որովհետև առաջին, երկրորդ և երրորդ նախագահների թիմերը կան։ Ով սատարում է Նիկոլ Փաշինյանին, գիտակցաբար կամ անգիտակցաբար սատարում է Հայաստանը թուրքական վիլայեթ վերածելու գործընթացին։ Մենք պետք է հեռացնենք Նիկոլ Փաշինյան ազգակործան կապիտուլյանտին։ Հունիսի 20-ին, ով սրան ձայն տա, պետք է գիտակցի, որ ձայն է տալիս Մեհրիբանին և Իլհամին։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իր համար առնվազն տարօրինակ է և զավեշտալի, որ առաջին նախագահը, որը եղել է Արցախյան շարժման ակունքներում, որի օրոք հաղթական զինադադար է կնքվել, 1998 թվականից մինչև 2018 թվականներն ընկած տարիներին հավասարեցնում է դրան հաջորդող երեք տարիների հետ, որում եղավ պարտություն։

«Ինչպես կարելի է համեմատել մի բան, որն ի դեպ ինքն էլ ողջունել։ 2017 թվականին նախընտրական ելույթի ժամանակ առաջին նախագահ ունեցել է երկու ելույթ, որոնցից մեկում ասել է, որ ինքը եթե մի հարց, որում ինքն աջակցում է գործող իշխանությանը, Ղարաբաղյան հարցի բանակացային փաթեթն է։ Բայց սրանից հետո դա համեմատում է ինչպես ինքն է ասում ազգակործան պատուհասի գործունեության հետ։ Դեռ ուսանող ժամանակ ես եղել եմ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եռյակի՝ ղարաբաղյան հարցում տեսլականի կողմնակիցը։ Այո, քսան տարիների ընթացքում եռյակն ապացուցեց, որ ճիշտ է, իսկ պարոն առաջին նախագահը՝ ոչ։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը լավագույնն էր, որով Արցախի ժողովուրդը փաստաթղթով ստանալու էր կարգավիճակ, ընդհուպ անկախություն»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ